52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել

52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ծովագյուղ համայնքի 52-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, «M-75» տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 893 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր…

Read More
Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ
		22.06.2024 . Միջազգային

Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ 22.06.2024 . Միջազգային

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովի շրջաններից մեկին: Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ չորս հարված է եղել Խարկովին, ինչի հետևանքով պայթյուններ են որոտացել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ: Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ բնակելի շենքին հարվածները հասցվել են ավիացիոն ռումբերով:…

Read More
Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ձեռք բերված ծխախոտը բարձր գնով վաճառելու համար. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ձեռք բերված ծխախոտը բարձր գնով վաճառելու համար. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ստուգման արդյունքում Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշի: ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ կատարված ստուգումներով պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոյից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն…

Read More
ԱՄՆ-ն Ուկրաինային 325 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային 325 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Կիևին հատկացնել ռազմական օգնության նոր փաթեթ` 325 մլն դոլար ընդհանուր արժեքով: Այն կներառի զինամթերք` նախատեսված HIMARS համակարգերի համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը: «Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին»,- ասել է նա`…

Read More
Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Հերցոգ

Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Հերցոգ

Երկօրյա այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այցը որակել է «պատմական» և վստահություն հայտնել, որ այն հզոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում: Հերցոգն իր հերթին նշել է, թե Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում, իսկ Իրանը տարածաշրջանի անվտանգության կառուցվածքին…

Read More
Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են տարածաշրջանում կայունության կարևորությունը

Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են տարածաշրջանում կայունության կարևորությունը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ «Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և տևական բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալով՝ առնվազն 20 մարդ է զոհվել և 150-ը վիրավորվել մարդասիրական օգնության սպասող մարդկանց խմբին իսրայելական հարվածից հետո: Իսրայելական բանակը նշել է, որ ուսումնասիրում է տեղեկությունները: Միևնույն ժամանակ, առնվազն 5 մարդ է զոհվել հարավային Ռաֆահ քաղաքում մզկիթի վրա հարձակման հետևանքով: Լրագրողների նկարահանած կադրերը ցույց են տվել ավերածությունների չափը, շենքերը մասամբ քանդվել են…

Read More
Միացյալ Նահանգները  իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար

Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար

ԱՄՆ քարտուղարությունը հաստատել է Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին մասնակցելու համար իրանական պատվիրակության համար վիզաների տրամադրումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակը։   «Համաձայն մեր պարտավորությունների՝ որպես ընդունող երկրի, իրանական ռեժիմի հիմնական պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։   Պատվիրակության վրա կգործեն ճանապարհորդության սահմանափակումներ, ինչպես նաև արգելքներ շքեղ…

Read More
Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը
		29.11.2022 . Արցախ

Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը 29.11.2022 . Արցախ

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:     Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։    …

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ հանրաճանաչ դերասաններ՝ Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վրաստանի խորհրդարանի աջակցությամբ նախատեսվող ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ։ Նախագծի շրջանակում կներկայացվեն բացառիկ լուսանկարներ, որոնք արտացոլում են երկու կինոաստղերի ստեղծագործական կյանքի հետաքրքիր…

Read More
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ ՌԴ-ի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ ՌԴ-ի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել

Եվրոպական երկրներում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի ֆոնին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Ռուսաստանի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել: Reuters-ի տվյալով՝ այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը: Ջոն Հիլին նշել է, որ դա կարևոր համատեղ առաքելություն է և միասնության ազդանշան Ռուսաստանի նախագահին: Բացի դրանից՝ նախարարի խոսքով, գործողության արդյունքում ՆԱՏՕ-ն հետախուզական…

Read More
Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Վերջին շրջանում Սամցխե-Ջավախքի տեղական վրացական լրատվամիջոցները կարծես միտումնավոր լարել են սկսել իրավիճակը հայ-վրացական հարաբերությունների շուրջ: Այդ ամենը աչքի ընկավ անցնող տարվա հունիսին, երբ վրացական «Հարավային դարպաս» թերթը նյութ հրապարակեց այն մասին, որ անվտանգության մարմինների նախկին աշխատակից Գոչա Գելաշվիլին անհարգալի վերաբերմունք էր ցուցադրել իր հայ հարեւանների հասցեին եւ անպատիվ խոսքեր հնչեցրել հայերի նկատմամբ: Հարցը ամենեւին էլ…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե…

Read More
Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը բնակչությանը տեղեկացրել է ռուսական ավիացիայի ակտիվության ուժեղացման պատճառով Ուկրաինայի հետ սահմանի մոտ հանրապետության և նրա դաշնակիցների ռազմական ինքնաթիռների թռիչքների մասին: Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ակտիվացնել լեհական ավիացիան՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար:

Read More
Իրանի հետ սահմանի առկայությունը շատ կարևոր է դարձնում Ադրբեջանի և Իսրայելի կապերը. Քոեն

Իրանի հետ սահմանի առկայությունը շատ կարևոր է դարձնում Ադրբեջանի և Իսրայելի կապերը. Քոեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենն աշխատանքային այցով ժամանել է Բաքու: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ: Իսրայելի պատվիրակության կազմում են նաև 20 ընկերությունների ներկայացուցիչներ: Ադրբեջան մեկնելուց առաջ Իսրայելի արտգործնախարարն օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ Իրանի հետ սահմանի առկայությունը շատ կարևոր է…

Read More
Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը  գոյություն ունի արդեն երեք տարի։ Թիմի անդամներն են՝ Մարգարյան Հասմիկ, Հակոբյան Իրինա, Հակոբյան Սոֆյա եւ Պողոսյան Սվետլանա։ Թիմի ղեկավարն է Ախալցխայի N3 հանրային  դպրոցի սպորտի մանկավարժ Սարգսյան  Գեւորգը։ Իրենց գործունեության երեք տարվա ընթացքում աղջիկները հասել են մեծ հաջողությունների։ 2016 թվականին տարել են քաղաքի առաջնությունը,  այնուհետեւ՝ Սամցխե-Ջավախքի, իսկ հետո…

Read More
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր…

Read More
Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման…

Read More
Այլ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնի. Նեթանյահու

Այլ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնի. Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ «Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչնչի չի պարտավորեցնի։ Պաղեստին պետություն չի ստեղծվի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:   Ավելի վաղ, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։…

Read More
ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում. ԼՂ ՊՆ
		15.09.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում. ԼՂ ՊՆ 15.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից:

Read More
Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը երկիրը հեռու է տանում դեպի Եվրամիություն ուղուց-Ջոզեֆ Բորել

Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը երկիրը հեռու է տանում դեպի Եվրամիություն ուղուց-Ջոզեֆ Բորել

Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, -այսպես է արձագանքել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Վրաստանի խորհրդարանi  երրորդ ընթերցմաmb ԼԳԲՏ քարոզչության դեմ պատրաստված օրինագծի ընդունմանը։ «Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքները, որոնք կխաթարեն մարդկանց հիմնարար իրավունքները և կբարձրացնեն խտրականությունն ու…

Read More
Նորարարություն, ներդրումներ ու առևտուր․ Երևանում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան համագործակցության հնարավորությունները

Նորարարություն, ներդրումներ ու առևտուր․ Երևանում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան համագործակցության հնարավորությունները

ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը (AmCham Armenia) կազմակերպել էր «Ազատություն 250․ ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառումը։ Մասնակիցների թվում էին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի…

Read More
Տոկաևն արգելել է 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը Ղազախստանից

Տոկաևն արգելել է 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը Ղազախստանից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արգելել է ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ արտարժույթի արտահանումը հանրապետությունից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի մամուլի ծառայությունը։ Արգելվում է նաև զտված ոսկու ձուլակտորների և Ազգային բանկի կողմից թողարկված ոսկե ու արծաթե ներդրումային մետաղադրամների արտահանումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ից արգելել էր երկրից 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը։ Մինչ…

Read More
Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը: Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ…

Read More

Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ  հասարակայնոթյան հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Read More
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ  առատ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:   Ժամը 16:00-ի դրությամբ՝ դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ): Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:   Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50…

Read More
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ «Կանչը հետևել է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական փոխակերպումների, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար տիկին Անիես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է…

Read More
«Վրացական երազանքը» դիմել է ՍԴ՝ որոշ կուսակցությունների գործունեությունն արգելելու դիտարկման հայցով

«Վրացական երազանքը» դիմել է ՍԴ՝ որոշ կուսակցությունների գործունեությունն արգելելու դիտարկման հայցով

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը, որը ներառում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու ևս երկու խորհրդարանական խմբեր, հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել հակապետական ​​և հակասահմանադրական գործողությունների համար մեղավոր ճանաչված քաղաքական կուսակցությունների գործունեությունը՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք կողմ ենք «Միացյալ ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների» և «Հզոր Վրաստան — Լելո» կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելուն»,- հայտարարել…

Read More
Իրակլի Կոբախիձեն կրթության նախարարի պաշտոնում առաջադրել է Գիվի Միքանաձեի թեկնածությունը

Իրակլի Կոբախիձեն կրթության նախարարի պաշտոնում առաջադրել է Գիվի Միքանաձեի թեկնածությունը

Գիվի Միքանաձեն կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում կփոխարինի Ալեքսանդրե Ծուլաձեին: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ առաջադրել է Գիվի Միքանաձեի թեկնածությունը կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում: Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ծուլաձեին կատարած աշխատանքի համար: Կոբախիձեի խոսքով՝ իր փորձի հիման վրա Գիվի Միքանաձեն իդեալական թեկնածու է կրթության, գիտության և երիտասարդության նախարարի…

Read More
Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Թրամփի առաջարկը

Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Թրամփի առաջարկը

Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Դոնալդ Թրամփի առաջարկը: «Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, Սաուդյան Արաբիայի միացումն «Աբրահամյան համաձայնագրերին» պատմական առաջընթաց կլիներ Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Խաղաղություն ուժի միջոցով»,- ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի զարգացումը որևէ երկրի…

Read More