Ախալցխայի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ախալցխայի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ախալցխայի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կնոջը: 112-ի տվյալներով՝ կինը տեղափոխվել է Ախալցխայի  հիվանդանոց։ ՆԳՆ-ում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտումը կամ ավտոմեքենայի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի շահագործմանը:

Read More
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Թուրքիա: Էնթոնի Բլինքենը մտադիր է քննարկումներ անցկացնել նաև Հունաստանում, Հորդանանում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Արևմտյան ափին և Եգիպտոսում: Օրակարգում, նախևառաջ, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն է, խաղաղ բնակչությանը պաշտպանելու հնարավոր մեխանիզմները, գերիների ազատ արձակումը, մարդասիրական մատակարարումների ապահովումը, պաղեստինցիների բռնի տեղահանման և հակամարտության ընդլայնման բացառումը: Թուրքիայում, որի հարաբերություններն Իսրայելի հետ…

Read More
ԱՄՆ-ում կարող են ստուգել Մասկի բիզնեսի համապատասխանությունը ազգային անվտանգության շահերին

ԱՄՆ-ում կարող են ստուգել Մասկի բիզնեսի համապատասխանությունը ազգային անվտանգության շահերին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է միլիարդատեր Իլոն Մասկի նկատմամբ աուդիտ անցկացնելու հարցը՝ պարզելու ազգային անվտանգության շահերին նրա գործունեության համապատասխանությունը: Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնն «անհանգստացած է Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի սպասարկումը դադարեցնելու Մասկի սպառնալիքներով, ինչպես նաև մի խումբ միջազգային ներդրողների հետ Twitter սոցիալական ցանցը ձեռք բերելու մտադրությամբ։…

Read More
Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բանաձևը

Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: «Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը ճանապարհ է բացում ԵՄ-ում Հայաստանի հնարավոր թեկնածության համար։ Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի՝ իրենց ճակատագիրը Եվրոպայի հետ միավորելու ցանկությանը»,- գրել է պատգամավորը…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Ղազախստանի նախագահը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները

Ղազախստանի նախագահը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տրանսպորտային-տարանցիկ ներուժի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել՝ ազգային նավթագազային ընկերությանը հանձնարարելով դիվերսիֆիկացնել  նավթի մատակարարումը: Այս մասին նշված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում: Տոկաևը առաջնահերթ է համարել նավթի մատակարարման դիվերսիֆիկացումը: Նա Ղազախստանի ազգային նավթային ընկերությանը հանձնարարել է մշակել օպտիմալ տարբերակներ, այդ թվում՝ Թենգիզի նախագծի ներդրողներին ներգրավելու հնարավորությամբ։ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին սկսվում…

Read More
Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և…

Read More
Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում

Ամառային ժամանակի մասին վեճի պատճառով Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում

Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում՝ քաղաքական և կրոնական իշխանությունների միջև սրվող վեճի ֆոնին, որն առաջացել է ձմեռային ժամանակը մեկ ամսով երկարացնելու որոշումից հետո, գրում է Al Jazeera-ն:   Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հինգշաբթի որոշում է կայացրել մինչև ապրիլի 20-ը հետաձգել անցումն ամառային ժամանակին:   Շաբաթ ազդեցիկ Մարոնիական կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ անտեսելու է…

Read More
Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Երկրի արևմտյան շրջաններում ձնաբուք է սկսվել դեռևս լույս երկուշաբթիի գիշերը: Որոշ տեղերում ձյուն է եկել ավելի քան 10 ժամ անընդմեջ: Յոհանեսբուրգում և Պրետորիայում գրանցվել է բացասական ջերմաստիճան։ Սառը օդային հոսանքները հանրապետություն են շարժվում Անտարկտիդայից։ Երկրի բնակիչների համար եղանակը զարմանալի է։ Շատ երեխաներ առաջին անգամ են…

Read More
ՆԱՏՕ-ի պաշտոնյան Ուկրաինային խորհուրդ է տվել շարունակել զորահավաքը

ՆԱՏՕ-ի պաշտոնյան Ուկրաինային խորհուրդ է տվել շարունակել զորահավաքը

Հյուսիսատլանտյան դաշինքը հանդես է գալիս Ուկրաինայում զորահավաքի շարունակման օգտին՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ ելույթ ունենալով Կիևում անվտանգության հարցերով համաժողովում։ «Ցավոք, նոր զինվորներ են պետք, քանի որ զինվորները զոհվում և վիրավորվում են։ Ձեզ ոչ միայն նռնակներ են պետք, այլև մարդիկ են պետք՝ զոհվածներին ու վիրավորներին փոխարինելու համար։…

Read More
Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքեն
		29.04.2022 . Միջազգային

Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքեն 29.04.2022 . Միջազգային

Իրանը կրճատել է միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող նյութերը ձեռք բերելու ժամանակը՝ հասցնելով մի քանի շաբաթի: Ինչպես հայտնել է Anadolu-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Միջուկային զենքի ստեղծման հարցում նա Իրանի հաջողությունը բացատրել է Սպիտակ տան նախորդ վարչակազմի սխալ քաղաքականությամբ: Նրա խոսքով՝ Թեհրանին հաջողվել է նման արդյունքների հասնել այն երեք տարվա ընթացքում, երբ ԱՄՆ-ը չի…

Read More
Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի

Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը: Ալի Խամենեին նշել է՝ բանակցությունների հարցում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հոռետես: «Իհարկե, հոռետես ենք ամերիկյան կողմի նկատմամբ, բայց լավատես ենք, երբ խոսքը մեր հնարավորությունների մասին է»,- նշել է նա: Խամենեիի խոսքով՝ միջուկային գործարքի…

Read More
Այսօր ԼՂ-ում կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել․ ԿԳՄՍ նախարար

Այսօր ԼՂ-ում կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ։   «Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։   Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման գործընթացը, լավագույնս պետք…

Read More
Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև

Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև

Ադրբեջանի նախագահը Բաքվի 10-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական նորմալ հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։    «Հայաստանի հետ 2022 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Իլհամ Ալիևը։   Ադրբեջանի ղեկավարը, այնուհանդերձ, հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե,…

Read More
Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին

Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ Բելառուսի հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի պաշտոնյայի այցի հարցում, իսկ հարևանները և այլ պետությունների ղեկավարները ուշադիր հետևում են հանդիպմանը: Ջոն Քոուլն էլ փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնը։ 2025 թվականից Ջոն Քոուլի այցերը Բելառուս հաճախակի…

Read More
Տոյվո Կլաարը անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ

Տոյվո Կլաարը անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Խիստ անհանգստացած եմ վերջին մահաբեր բախման և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանը բավական տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու՝ հանուն հարատև ու արդար խաղաղության»,- Twitter-ի իր միկրոբլոգում…

Read More
Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել

Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել: Նա նշել է, որ եթե նման գործողությունները շարունակվեն, ապա «Դիմադրության ուժերն ու մուսուլմանները կկորցնեն համբերությունը, ու ոչ ոք չի կարողանա նրանց կանգնեցնել»: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Դիմադրության շարժման առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել…

Read More
Թբիլիսիի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել

Թբիլիսիի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ վիրավորվել է մեկ մարդ։ Պայթյունի պատճառ կարող էր լինել բնական գազի արտահոսքը։ Հրդեհն արդեն մեկուսացվել է։ Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբերը և շտապօգնության մեքենան։  

Read More
Վարպետաց դաս Վիկտոր Հովհաննիսյանի հետ

Վարպետաց դաս Վիկտոր Հովհաննիսյանի հետ

Բոլոր երիտասարդ արվեստագետներին և ուսանողներին ս/թ մայիսի 15-ին՝ ժամը 3-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու վարպետաց դասի, որը կկազմակերպվի Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի շրջանակներում: Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ — Նկարի ստեղծում, — Նկարի կառուցվածք, — Գունային վիճակ, — Ասելիքի հիմնավորում, -Նկարի դիտարժանություն: Վարպետաց դասն ԱՆՎՃԱՐ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝goo.gl/Di2dT3:…

Read More
ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

Bloomberg-ի տվյալով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը քննարկում են Գազայի հատվածի մոտ ռազմաբազա կառուցելու հնարավորությունը, որը կարող է տեղավորել մոտավորապես 10 հազար զինվորականի։ Նրանք մի շարք ընկերություններից նախահաշիվ են խնդրել Գազայի հատվածից ոչ հեռու «մոտ 10 հազար քմ տարածքում ժամանակավոր ինքնավար ռազմաբազա կառուցելու համար, որը կարող է 12 ամիս ժամկետով սպասարկել 10 հազար ծառայողի»: Կապալառուներից պահանջվում է…

Read More
Ախալցխայում անցկացվեց  «Գինու փառատոն»

Ախալցխայում անցկացվեց «Գինու փառատոն»

  Տեղական խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինին, մեսխեթական ավանդական հաց ու պանիր, ֆելամուշին և չուրխելամ-այս անգամ Ախալցխայում տեղի է ունենում «Գինու փառատոնը»: Գինու փառատոնն անցկացվում է Վրաստանի տարբեր շրջաններում։ Քաղաքապետարանից հայտնում են, որ իրենք միայն մասնակցում են միջոցառմանը, տեղական բյուջեից գումար չի հատկացվել։

Read More
Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ: Դրանում ասված է․ «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ…

Read More
Քաղաքապետարանները թափոնների  կառավարման գծով 5-տարվա  ծրագիր պիտի կազմեն

Քաղաքապետարանները թափոնների կառավարման գծով 5-տարվա ծրագիր պիտի կազմեն

Բնապահպանության նախարարի տեղակալը Սամցխե-Ջավախքի նահանգապետի  հետ միասին հանդիպեցին շրջանի մունիցիպալիտետի ներկայացուցիչների հետ: Է. Գրիգոլովան տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ծանոթացրեց թափոնների  կառավարման գծով օրենսդրության մասին: Տվյալ օրենսդրությամբ այդ պարտականությունը իրենց վրա պետք է վերցնի ամեն մի մունիցիպալիտետ: Յուրաքանչյուր քաղաքապետարան պիտի  մշակի եւ ներկայացնի նախարարությանը 5 տարվա ծրագիր, որը վերաբերվում է թափոնների կառավարմանը: Թափոններ կառավարման նպատակն է,…

Read More
Իսրայելը Լիբանանում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ին

Իսրայելը Լիբանանում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ին

Իսրայելը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժումը: Թեհրանի աջակցությունը ստացող այս խմբավորումը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության: Այդ մասին հաղորդել է Reuters-ը: Ականատեսները հայտնել են տասից ավելի պայթյունների մասին: Դրանք 2024 թվականից ի վեր ամենաինտենսիվ…

Read More
Կործանվել է Բավից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը. կան զոհեր

Կործանվել է Բավից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը. կան զոհեր

Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Ըստ Ղազախստանի ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Աղետի…

Read More
Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել

Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել

Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, հատկապես Կիևի շրջանին և մայրաքաղաքին: Շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել։ Ըստ տեղական իշխանությունների՝ Կիևում բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, կան ավերածություններ, վնասվել են նաև դպրոց և մանկական հիվանդանոց, զոհվել է 10-ից ավելի քաղաքացիական անձ: Օգոստոսի 21-ը սգո օր է հայտարարվել: Ռուսական կողմի տվյալով՝ Կիևում թիրախավորվել…

Read More
Հրդեհ Ախալցխայում

Հրդեհ Ախալցխայում

Բարաթաշվիլի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհն այս պահին մարվել է։ Ոչ ոք չի տուժել: Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, այս պահին հայտնի չէ։

Read More
Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են ընդլայնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները. Բորել

Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են ընդլայնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները. Բորել

Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են ընդլայնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելի խոսքով՝ նպատակն է սահմանափակել Իրանի կողմից ԱԹՍ-ների և հրթիռների արտադրությունը: Դիվանագետների հանդիպման օրակարգում է եղել նաև Ուկրաինան: Բորելն ընդգծել է Կիևին ռազմական առաքումն արագացնելու կարևորությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերը գրեթե…

Read More
Բուլղարիայի վարչապետ Պետկովը հրաժարական է տվել, նա խորհրդարանում չի ստացել վստահության քվե

Բուլղարիայի վարչապետ Պետկովը հրաժարական է տվել, նա խորհրդարանում չի ստացել վստահության քվե

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը խորհրդարանում՝ իր կաբինետին անվստահություն հայտնելու համար, մեղադրել է տեղացի երեք քաղաքական գործիչներին և Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։ Պետկովը Միտրոֆանովայից բացի՝ իշխանությունը տապալելու համար մեղադրել է գործարար և նախկին պատգամավոր Դելյան Պեևսկուին, GERB կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովին և «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության ղեկավար Սլավի Տրիֆոնովին։ Բուլղարիայի պաշտոնաթող վարչապետը հայտարարել է, որ շարունակելու…

Read More
Վաշինգտոնը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով ճնշում գործադրի Ալիևի վրա. Փալոն

Վաշինգտոնը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով ճնշում գործադրի Ալիևի վրա. Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշել է, որ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի հետ, սակայն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը և փորձում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։ «Ալիևի ռեժիմը նույնիսկ չի թաքցնում, որ փորձում է ցեղասպանություն իրականացնել, չի…

Read More