Բաքուն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Բաքուն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայտարարության մեջ ասվում է.  «Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության…

Read More

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել…

Read More
Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է․ Լուկաշենկո

Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է․ Լուկաշենկո

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Բելառուսում չէ, իսկ մարտիկները մնում են Ռուսաստանի մշտական ճամբարներում, քանի որ նրանց տեղակայման հարցը լուծված չէ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Լուկաշենկոն հավելել է, որ Պրիգոժինը ազատության մեջ է, Սանկտ Պետերբուրգում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը «Վագներին» տեղակայման…

Read More
Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են. Արցախի ՄԻՊ

Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են. Արցախի ՄԻՊ

Այսօր նաև Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և Արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:   «Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։…

Read More
Արցախի առողջապահության նախարարն այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ
		25.12.2022 . Արցախ

Արցախի առողջապահության նախարարն այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ 25.12.2022 . Արցախ

Դեկտեմբերի 24-ին և 25-ին Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։ Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։     Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։    …

Read More
Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը: Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը նաև նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ են անցկացրել: Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթ ունեն: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային…

Read More
«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (հասցեն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 15) դահլիճում կմեկնարկի «Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողովը: Մի խումբ գիտնականներ հանդես կգան Վահան Տերյանի գործունեության բոլոր ոլորտներին առնչվող գիտական զեկուցումներով: Մուտքն ազատ է: Ցանկացողներին սիրով կսպասենք: Հ.գ. գիտաժողովը կազմակերպվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հկ-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, գրականության…

Read More
Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը

Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող CII Partnership Summit 2025-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։   Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:     Քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։   «Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է…

Read More
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Ստեֆան Ֆիքսի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալով՝ Վելիևը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը գտնվում է բարձր մակարդակի վրա։ «Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն այսուհետ ևս լինելու է փոխշահավետ, և որ…

Read More
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է՝ մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկիր լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները` տեսանյութում:

Read More
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն  ԵՄ դեսպանի հայտարարությունն անվանել է կողմնակալ ու անհետաքրքիր

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպանի հայտարարությունն անվանել է կողմնակալ ու անհետաքրքիր

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի հայտարարությունն անարդար և կողմնակալ է անվանել։ Խոսքը պետական ​​տեսուչի պաշտոնը վերացնելու եւ ընդդիմությունից պատգամավորների մանդատի դադարեցման հետ կապված քննադատական ​​խոսքերի մասին է։ «Դրանցից ոչ մեկը  արդար և օբյեկտիվ չէ, ուստի դրանք մեզ այս առումով չեն հետաքրքրում։ Մեզ կհետաքրքրի ցանկացած օբյեկտիվ գնահատական, այդ թվում՝…

Read More
ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի՝ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և…

Read More
ԱՀԿ դիմելու Կիևի որոշումը չի ստիպի Վարշավային վերացնել հացահատիկի մատակարարման էմբարգոն․ Մյուլլեր

ԱՀԿ դիմելու Կիևի որոշումը չի ստիպի Վարշավային վերացնել հացահատիկի մատակարարման էմբարգոն․ Մյուլլեր

Ուկրաինան հայցեր է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ, որոնք արգելել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը: «Կիևն ԱՀԿ շրջանակներում Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ խորհրդակցություններ անցկացնելու պահանջներ է ներկայացրել»,- ասված է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ երեք երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների…

Read More
Նախատեսվում է միջոցառում Ախալցխայի բերդի տարածքում

Նախատեսվում է միջոցառում Ախալցխայի բերդի տարածքում

Հուլիսի 16-ին ժամը 19:00-ին Ախալցխայի բերդի տարածքում նախատեսվում է հետաքրքիր միջոցառում։ Այս տեղեկությունը հայտնում է Ախալցխայի բերդի վարչությունը։ Ըստ բերդի տնօրինության, միջոցառումը կբացի նկարչուհի Նոնա Գիունաշվիլին, ով ավազարվեստով կվերածնի Ախալցխայի ամրոցի պատմությունը, երեկոն կուղեկցեն Գվանցա Գիգիբերիան (սաքսոֆոն) և Իյա Կանչավելին (ջութակ) որպես դիջեյ Թեո Խազարաձեն։  

Read More
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի՝ երրորդ ընթերցմամբ ընդունումից հետո երկրի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել: Ցուցարարները, որոնք փակել էին Ռուսթավելու պողոտան, վնասել են խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշները: Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահները սկսել են հատուկ միջոցներ կիրառել: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 30 դեմ ձայներով երրորդ…

Read More
Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Այսօր հայտնի են դարձել 2025 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակակիր երեք գիտնականների անունները: Սուսումու Կիտագավան (Ճապոնիա) Կիոտոյի համալսարանից, Ռիչարդ Ռոբսոնը (Ավստրալիա) Մելբուռնի համալսարանից և Օմար Մ. Յագին (Կալիֆոռնիա) Բերկլիի համալսարանից այդ բարձր պարգևին են արժանացել մետաղաօրգանական շրջանակային կառուցվածքների մշակման համար: Նրանք ստեղծել են մեծ տարածություններով մոլեկուլային կառուցվածքներ, որոնց միջով կարող են անցնել գազեր և այլ քիմիական…

Read More
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել Save Armenia-ի կազմակերպած ընդունելությանը

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել Save Armenia-ի կազմակերպած ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն…

Read More
Վրաստանի Վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի Վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությանը և երկար տարիներ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը, ինչպես նաև վերջին մարտահրավերներին։ «Վարչապետը հաստատել է երկկողմ հարաբերությունները բարելավելու վրացական կառավարության…

Read More
Մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը և գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյանը՝ Լանդսբերգիսին

Մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը և գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյանը՝ Լանդսբերգիսին

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք…

Read More
Շնորհակալական նամակ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին

Շնորհակալական նամակ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին

Մեծարգո տիկին Դեսպան, ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայությունը հիշում էր 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ ողբերգությունից անցել է 106 տարի, սակայն մինչ օրս Թուրքիան մերժում է ընդունել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ այսօրվա Թուրքիան եւս հանցակից է անցյալում կատարված ցեղասպանությանը։ Ասենք…

Read More
Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն

Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն

ԱՄՆ պետքարտուղարությունը կստեղծի ստորաբաժանում՝ այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի համար։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում նշված է, որ նոր ստորաբաժանումը կընդգրկվի պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում: Նոր կառույցի նպատակն է լինելու պայքարել ռուսական ազդեցության դեմ ինքնիշխան երկրներում, Ռուսաստանի այլ «չարամիտ գործողությունների» դեմ «Միացյալ Նահանգների դաշնակից կամ գործընկեր երկրներում: Խոսքը վերաբերում է այն գործողություններին, որոնք…

Read More
Իրավապաշտպանները հայտնում են Վրաստանում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նկատմամբ հսկողության և ճնշումների մասին

Իրավապաշտպանները հայտնում են Վրաստանում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նկատմամբ հսկողության և ճնշումների մասին

Վրաստանում գործող Ազատությունների պաշտպանության և իրավունքների ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ մատնանշելով ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին ուղղված սպառնալիքները։ Ըստ իրավապաշտպանների՝ հետապնդումների պատճառով Ադրբեջանը լքած և Թբիլիսիում հաստատված ադրբեջանցի մի շարք քաղաքական էմիգրանտներ անվտանգ չեն նաև Վրաստանում: Այստեղ նրանց դարձյալ հետապնդում են իրենց հակակառավարական դիրքորոշման պատճառով, սպառնում են ֆեյսբուքյան օգտահաշիվներում:

Read More
Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհը և ուզում են բարձրանալ դեպի Շուշի՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները: Ցույցին մասնակցողներից կազմված փոքր խումբը՝ ոստիկանների ուղեկցությամբ, հասել է մինչև ռուս խաղաղապահների առաջին անցակետը, ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունները, նաև փաստել, որ ադրբեջանական բնապահպանական…

Read More
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև խաղաղության…

Read More
Կանենք հնարավորը՝ պատանդներին վերադարձնելու համար. ՑԱՀԱԼ

Կանենք հնարավորը՝ պատանդներին վերադարձնելու համար. ՑԱՀԱԼ

Գազայի հատվածում ակտիվ մարտերը շարունակվում են, ՑԱՀԱԼ-ն ընդլայնում է ցամաքային գործողությունը: Իսրայելական կողմը գործողություններ է իրականացնում նաև հարավում, ուր ավելի վաղ մեկ միլիոնից ավելի մարդ էր տեղափոխվել՝ համեմատաբար անվտանգ պայմաններում լինելու համար: Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակիչներին Իսրայելի բանակը կոչ է արել տարհանվել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի շրջակա տարածքներ, որոնք,…

Read More
Ադրբեջանում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև ԼՂ-ում
		03.09.2023 . Արցախ

Ադրբեջանում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև ԼՂ-ում 03.09.2023 . Արցախ

ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են,որ սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել…

Read More
Բայդենը մտադիր է զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

Բայդենը մտադիր է զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է լրացուցիչ զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում որպես ՆԱՏՕ-ի երկրներին աջակցություն այդ տարածաշրջանում եւ իրենց ներկայությունն ուժեղացնելու ծրագրի մի մաս։

Read More
Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։ «Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածները, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»:

Read More