Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին
Պաշտոնական այցով Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։ Այսօր՝ ապրիլի 28֊ին դեսպանը տարբեր հանդիպումներ ունեցավ։ Օրն սկսվեց քաղաքապետարանում Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումով։ Ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ…
