Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացիներս հպարտանում ենք պատմության մեջ և այսօրվա իրականությունում կնոջ դերով, քաղաքական կյանքի և պետականության զարգացման գործում ունեցած ներդրումով
Վրացիներս արդարացիորեն հպարտանում ենք մեր պատմության մեջ և մեր օրերում կանանց եզակի և առանձնահատուկ դերով, նրանց ավանդով մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, քաղաքական կյանքի և ընդհանրապես պետականության զարգացման գործում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր համաժողովում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թամարի դարաշրջանը, իսկ հետո՝ Վրաստանի Առաջին Հանրապետությունը աշխարհում առաջիններից մեկն էր, որը…
