Արցախի նախագահն Ասկերանում մասնակցել է Թումո տուփի բացմանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների շնորհիվ տեղադրված Թումո տուփի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում նման տուփեր են տեղադրվել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Երեք շրջկենտրոններում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները նախատեսված են մոտ…
