Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և համերգ
Կանանց միամսյակի շրջանակներում օրերս տեղի ունեցավ ցուցահանդես և տոնական համերգ՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճում: Համատեղ կազմակերպված այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին շրջանի անվանի նկարիչները, արտադպրոցական դաստիարկության «Արևիկ» կենտրոնի և երիտասադական «Պիտա» կենտրոնի սաները: Համերգային բաժնում հանդես եկան կենտրոնի «Փարվանա » համույթը, Գանձայի,Կաթնատուի «Գանձեր» և « Գուգարք» համույթները, երաժշտական դպրոցի վրացական պարի համույթը, երգչախումբը, երգիչ-մանկավարժները: Ասմունքի բաժինը…
