Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդում է, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա…
