Անարժանները հերոսներ դարձան. քաջերը մնացին ստվերում
ՀՀ արդարադատության դատաիրավական համակարգի կայացրած աղմկահարույց մի քանի որոշումները հարուցել են հանրության դժգոհությունը: Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ նախկին նախագահին ժողովուրդը գուցե ների, սակայն Մանվել Գրիգորյանն աններելի է: Արժանանալ համազգային ատելության. ահա պատիժը, որին արժանացել է նա: Ամենաքիչն այսօր ինձ նա է հետաքրքրում, չասելու համար՝ առհասարակ չի հետաքրքրում: Մտահոգությունս՝ սահմանի խաղաղությունն է, հայ զինվորի անփորձանք…
