Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվել է հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: Թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երգչուհու ծննդյան օրը`…
