Տավարնի կոչվող թաղամասի բնակիչները իշխանություններից պահանջում են խոստումների իրականացումը
Տավարնիի բնակչությունը պահանջում է իշխանությունից ուշադրություն: Տեղացիները բողոքում են, որ իրենց մոտ ընդհանրապես չկա կոյուղու համակարգ: Զուգարանի կեղտը ամբողջովին փողոցներում է հավաքվում: Տավարնիի բնակչությունը, որտեղ բնակվում է 300 ընտանիք երկար տարիներ սպասելուց հետո անկարող է այլեւս համբերել: «Երկար տարիներ է խնդրում ենք, որ մեր վրա ուշադրություն դարձնեն: Ամեն ամիս ասում են, որ կլուծենք ձեր խնդիրները: …
