Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդրվի օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը այսօրվա լիագումար նիստում նախատեսում է առաջին ընթերցմամբ քվեարկության դնել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նախագիծն արդեն քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովում և հավանության արժանացել առաջին ընթերցմամբ: Խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել. շենքի մուտքը սահմանափակվել է այցելուների համար՝ պայմանավորված օրինագծի դեմ բողոքի ակցիաներով:…
