Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցությանը

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցության բոլոր ուղղություններին: Այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ…

Read More

Վրաստանի վարչապետ. Մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները

Մենք կկարողանանք ձեւավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Այդ մասին Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով եւ նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է…

Read More

Առաքելյան-Դավիթաշվիլի. Համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը

Գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը: Այս մասին հայտարարվել է փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ևՎրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիիհանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման…

Read More

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Վարչապետի հետ միասին Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար…

Read More

Ապրիլին Վրաստանը կունենա նոր Սահմանադրություն․Արդյո՞ք հին սխալներով

Անցյալ տարվա ավարտին՝ դեկտեմբերի 15-ին երկրի կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանի Խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակն է երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության փոփոխությունը: Ինչպես հայտնի է, ցանկացած երկրի Սահմանադրության տեքստը տվյալ երկրի ներքին կայունության ինքնատիպ երաշխիքն է։ Մինչդեռ Վրաստանի անկախության վերականգնման պահից ի վեր մեր երկրի իշխանությունը հիմնական օրենքին վերաբերվել են, մեղմ ասած, անզգուշորեն։…

Read More

Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ

Փետրվարի 17-ից Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ, այս մասին գրում է Վրաստանի Հայ Համայնքի կայք-էջը ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ավարտին մտցված աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքը լուրջ բողոք է առաջացրել երկրի բնակչության մեջ, որի մեծ մասը ծանր սոցիալական պայմանների պատճառով նախընտրում է ձեռք բերել արժողությամբ ավելի էժան

Read More

Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց…

Read More

Վերացնե՛լ ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքը Հայտարարություն

Վրաստանի համար ՀՀ քաղաքացի անցանկալի անձանց անուններն ավելանում են շատ արագ տեմպերով: Այսօր արդեն մեր տեղեկություններով Վրաստանի տարածք չեն կարող մուտք գործել մեկ տասնյակից ավելի մտավորականներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Առավել ցավալի է այն փաստը, որ անցանկալի անձ ճանաչվածների մի պատկառելի մասը ծնունդով կամ արմատներով Սամցխե-Ջավախք տարածաշրջանից են: Նրանց շարքերում չկա ոչ մի հանցագործ…

Read More

Ադրբեջանի դեսպանատունը Վրաստանում հայ-ադրբեջանական բախում է հրահրում

Վրաստանում ադրբեջանական դեսպանատունը մեր երկրում իրեն այնպես է զգում կարծես թե այդ տարածքն իր իշխանության տակ է գտնվում։ Ամենաշատը զարմանք է հարուցում Վրաստանի իրական տերերի՝ կառավարության և հասարակության բարձիթողի անպատասխանատվությունը, գրում է Վրաստանի Հայ Համայնքը։ Ահա արդեն մի քանի տարի շարունակ, ինչ Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրագործվում են մի շարք միջոցառումներ «Խոջալուի արդարությունը» անվամբ։ Կարելի է ավելի մանրամասնորեն…

Read More

Վրաստանում ցանկանում են տնային կալանք սահմանելու օրենք ընդունել

Վրաստանում, որպես պատժի տեսակներից մեկը, ցանկանում են տնային կալանք սահմանել: Տվյալ օրենսդրական փոփոխությունը կալանքի վերաբերյալ ցանկանում են ներառել օրենսդրական փոփոխություններում, որը կառավարությունը ներկայացրել է երկրի խորհրդարանին: Նախագծի հեղինակն է Վրաստանի պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությունը: Օրենսդրական նախագծի համաձայն՝ այն անձինք, որոնք կրել են իրենց պատիժը որոշ ժամանակաշրջան եւ գրավոր դիմել են Վրաստանի պատիժների իրականացման եւ պրոբացիայի…

Read More

Ի՞նչ պետք է անի Վրաստանը FETÖ-ի դպրոցների հետ

Վերջին ամիսների ընթացքում ամբողջ աշխարհն այն ցնցումների ականատեսը եղավ, որոնք տեղի են ունենում թուրքական պետությունում։ Տասնամյակներ շարունակ իր իրական դեմքն աշխարհից թաքցնող ցեղասպան Թուրքիան այսօր գտնվում է ձևափոխման ակտիվ փուլում։ Վերածվում է մի երկրի, որը լուրջ վտանգ է սպառնում ոչ միայն իր անմիջական հարևանների, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Տրամաբանական կլիներ, եթե այս փոփոխություններն իրենց արտացոլումը…

Read More

Վրաստանի ԱԾ ղեկավարը հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Փետրվարի 9-ին Վրաստանի Պետական ԱՆվտանգության Ծառայության ղեկավարը ճանաչողական հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ։ «Կողմերը քննարկել են երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների շրջանակներում ձեռքբերումներն ու հիմնական ուղղությունները։ Խոսել են նաև հետագա ծրագրերի և համագործակցության հեռանկարների մասին։ Զրույցը վերաբերել է Վրաստանի և Ադրբեջանի առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին վերաբերող հարցերին։ Կողմերն ընդգծել են երկու…

Read More

Վիզայի ազատականացումը Վրաստանի համար վերջնարդյունք չէ. Կոբախիձե

«Եվրախորհրդարանի  կողմից Վրաստանի հետ վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը  մեր երկրի համար վերջնարդյունք  չէ.  մեր հիմնական նպատակը եվրոպական կառուցներին  լիովին ինտեգրվելն է»,-Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարել է  խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է aliq.ge կայքը: Կոբախիձեն գործընկերներին շնորհավորել է վիզայի ազատականացման հետ կապված Եվրախորհրդարանի օրերս կայացրած որոշման կապակցությամբ. « Սա յուրաքանչյուր քաղաքացու ձեռքբերումն է:…

Read More

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Վրաստանի համար վիզաների չեղարկումը

Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ վիզային ռեժիմի հետագա դյուրացումը կամ նույնիսկ չեղարկումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից: Չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ երեքշաբթի Պրահայում հանդիպել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Կողմերը գոհունակություն են հայտնել հումանիտար փոխանակության եւ…

Read More

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պահանջում է խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով

Ըստ քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Զուրաբ Ճիաբերաշվիլիի, հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատարանի անդամների վրա հաճախակի գործադրվող ճնշման փաստերը: Ինչպես հայտարարել է քաղաքագետը, նա մտադիր է բարձրացնել այս հարցը խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին: Օրենսդիր մարմնում քննչական հանձնաժողովի ստեղծման դեմ հանդես են եկել իշխող կուսակցության «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: Ըստ ԱԺ պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլիի, հանցագործությունների հետաքննությունը քննչական մարմինների…

Read More

Ախալցխայում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները հանդիպեցին կողմնակիցների հետ

«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» նորաստեղծ կուսակցության առաջնորդները շարունակում են տարածաշրջանային շրջագայությունը: Դավիդ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան և Ակակի Բոբոխիձեն Ախալցխայում հանդիպեցին իրենց կողմնակիցների հետ: Առաջնորդները տարածաշրջանային կազմակերպությունների և կուսակցության ակտիվիստների հետ քննարկեցին իրենց հետագա ծրագրերը եւ ռազմավարությունը կապված աշնանը տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Նրանք զրուցեցին քաղաքային խորհրդում նոր խմբակցություն ստեղծելու մասին: «Սամցխե-Ջավախքում շատ կողմնակից…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Եվրոմիության կողմից վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոմիության կողմից ընդունված որոշման կապակցությամբ: Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը շնորհակալ է Եվրոմիությանը վիզայի չեղարկման հարցում Վրաստանին աջակցելու համար: Այս պատմական օրվան Վրաստանում սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են ժողովրդավարական ամուր արժեքների վրա կառուցված Եվրոմիության հետ: Վիզաների չեղարկումը Եվրոմիության կողմից, դա ոչ…

Read More

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը

Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում անցկացվող լիագումար նիստում քվեարկություն են անցկացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով: Այս մասին գրում է news.am հղում անելով «Նովոստի Գրուզիան»-ին: Նիստին ներկա 647 պատգամավորներից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել 553 խորհրդարանական: Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի…

Read More

Վաղը Եվրոխորհրդարանը այնուամենայնիվ քվեարկության է դնելու Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցը

Փետրվարի 2-ին Եվրոխորհրդարանը քվեարկության է դնելու Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցը: «Վաղը կարծում եմ Եվրոխորհրդարանը կաջակցի Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցին»,- հայտարարել է Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեւիդ Մակալլիստերը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո: Բրյուսելում այս առիթով արդեն գտնվում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ: Չնայած դրան ռուսական…

Read More

ՀՀ-Վրաստան ԷՀԳ կառուցման կապալառուների մրցույթի հայտատուները հայտնի կլինեն փետրվարին

Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթի հայտատուները հայտնի կդառնան փետրվարի առաջին տասնօրյակում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի խոսքով, հայտերի ներկայացման վերջնաժամկետը բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և…

Read More

Սահմանփակումներ են մտցվել Վրաստանից Հայաստան տանող ճանարպարհին

Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով: Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու  բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ: Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին:  Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային…

Read More

Վրաստանը ԵՄ-ին կոչ է անում անդամակցության որոշակի հեռանկար տրամադրել

Առանց ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշակի առաջարկների Վրաստանում բարեփոխումները կարող են դանդաղել։ Այս մասին հայտնել է եվրոատլանտյան հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն Ռյաշեւում, հայտնում է «Վրաստան օնլայնը»։ Դոլիձեն, որը մասնակցում է Եվրոպա –Ուկրաինա ֆորումին, ասել է, որ վրացիների համար ԵՄ անվիզա ռեժիմ ներդնելու դեպքում ԵՄ-ն պետք է Վրաստանին անդամակցության հեռանկար տրամադրի։ Նախարարը հավելել է, որ խոսքը ԵՄ…

Read More

Իսկական քաղաքական կուսակցություններ Վրաստանում նախկինի պես չկան

«Ազգային շարժումը» բաժանվեց աղմուկով և սկանդալով: Դա ընտանիքի քայքայում էր հիշեցնում, երբ դրա անդամները հարևաններին ինչ-որ բան ցույց տալու համար, միմյանց վիրավորելով, իրար վրա թավաներ ու կաթսաներ են նետում: Սակայն ժամանակն է այդ աղմուկը մոռանալու: Այսպիսի հարցադրում անենք. ի՞նչ է փոխվել վրացական քաղաքական լանդշաֆտում այդ պառակտումից հետո: Հենց միանգամից էլ պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին…

Read More

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳԱՐՆԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ

Վրաստանի նախկին Վարչապետ Վանո Մերաբիշվիլին հնարավոր է գարնանը ազատ արձակվի: Բազմաթիվ փորձագետներ նրա ներումը հնարավոր են համարում այն բանից հետո, երբ նախօրեին պարզ դարձավ, որ Վանո Մերաբիշվիլին հրաժարվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Չհաստատված տեղեկությունների համաձայն Վրաստանի Համաներման հանձնաժողովը արդեն իսկ ուսումնասիրում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի համաներման հարցը:

Read More

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության զեկույցը

 Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից ներկայացվեցին Մարդու իրավունքների աշխատանքային պետական ծրագրի շրջանակներում 2016 թ.-ին իրականացված նախագծերը և գործակալության կողմից հրատարակված գրքերը: Միջոցառումը պաշտոնապես բացեց գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն, ով ներկայացրեց տպագրված գրքերը. ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ Օսլոյի կոալիցիայի փաստաթղթեր կրոնի ազատության մասին Ռումինիայի, Բուլգարիայի, Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ…

Read More

Վրաստանի վարչապետ. «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը տոնելու առիթ չկա

Մենք չենք կարող տոնել այս արդյունքը, քանի որ տոնելու ոչինչ չկա: «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի հետ կապված հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի: Ըստ «Գրուզիա Online»-ի՝ նա նշել է, որ Վրաստանն արել է առավելագույնը, ինչը հնարավոր էր գոյություն ունեցող կոնյուկտուրայի պայմաններում: «Ցավալի է այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերին, քանի որ կարծում ենք, որ…

Read More
ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Վրաստան-Ռուսաստան գազային նոր համաձայնագիրը խառնեց պաշտոնական Բաքվի կեղտոտ խաղաքարտերը։ Ինչպես գիտենք Վրաստանը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի համար ստանում էր ներկրվող գազի ծավալի 10 տոկոսը, որպես տրանզիտային վճար, իսկ նոր համաձայնագրով 10 տոկոս տրանզիտը գործելու է միայն առաջին մեկ միլիարդ խորանարդի մետր գազի համար, մնացած ծավալների համար արդեն վճարվելու է ֆիկսված գումար։ Բացի դրանից Վրաստանը կարող…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերն ու ռեգբիի զարգացման հեռանկարները

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերն ու ռեգբիի զարգացման հեռանկարները

Սամցխե-Ջավախքի նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին նահանգապետի աշխատակազմում աշխատանքային հանդիպում է անցկացրել մունիցիպալիտետների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ժամանակին, արդյունավետ և բարձր որակով իրականացմանն առնչվող հարցերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև «Տաո» ռեգբիի ակումբի գործունեության հաշվետվությունը։ Ներկայացվել են վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված…

Read More
«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

Հուլիսի 25-ին Ախալքալաքում, Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի աջակցությամբ, կանցկացվի «Ամառային օրեր 2026» մշակութային միջոցառումը։ Միջոցառման վայրը՝ Ախալքալաքի կենտրոնական այգի։ Ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգային ծրագիրը՝ վրացական էստրադայի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Բեմում հանդես կգան՝ Էկա Կվալիաշվիլի, Նուկա Կվալիաշվիլի, Անա Բախտաձե, Մարիամ Քացարավա, Լադո Ջանելիձե, «Իբերիա» խումբ, «Ռեզո և երեխաներ» խումբ։ Երեկոյի…

Read More
Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի զարգացման և համագործակցության հեռանկարները

Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի զարգացման և համագործակցության հեռանկարները

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիպանիձեի հետ։ Աշխատանքային հանդիպումը կայացել է Ախալցխայի ամրոցի միջնաբերդում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի ներկայիս վիճակը, առկա կարիքներն ու զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքապետարանի և Վրաստանի ազգային թանգարանի միջև հետագա համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական…

Read More