Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանային կառավարման ոլորտին։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Վրաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում առաջացող մեծ հոսքերին և դրանց հետևանքով առաջացող սահմանային կուտակումներին։ Քննարկվել են հնարավոր լուծումներն ու այն քայլերը, որոնք կարող են նպաստել անցակետերի թողունակության բարձրացմանը և սահմանային անցման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։