Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի առաջին նիստը։
Նիստը բացել է Ախալցխայի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նա խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի նախագահ Նաթիա Լուրսմանաշվիլիին, նախագահի տեղակալ Նինո Մղեբրիշվիլիին և նիստի քարտուղար Զոյա Բալիաշվիլիին։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են Ախալցխայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի 2026-2028 թվականների ռազմավարության փաստաթղթի նախագիծը, ինչպես նաև խորհրդի նպատակներն ու խնդիրները։
Քննարկման առանցքում եղել են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց իրավական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականության խթանման հարցերը։
Խորհրդի անդամները քննարկել են նաև գործողությունների ծրագրի նախագիծը, որը խորհրդի կանոնադրությամբ սահմանված նպատակների և գործառույթների գործնական իրականացման կարևոր գործիքներից է։
