Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն։
Մրցաշարին Ախալքալաքի քաղաքային մարզական համալիրում ներկա են գտնվել մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը։
Մրցույթին մասնակցել է 30 տեղացի մարզիկ, որոնք մրցել են աղջիկների և տղաների առանձին թիմերով՝ հինգ տարիքային խմբերում։
Առաջնության արդյունքներով հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխան կարգի վկայականներով, մեդալներով և խորհրդանշական մրցանակներով։
Մարզական միջոցառման հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել լողի նկատմամբ հետաքրքրությունը և նպաստել լողի մարզական ավանդույթների ձևավորմանն ու ամրապնդմանը։
