Ախալցխան հյուրընկալել է «Մեսխեթիի գունապնակ» ցուցահանդեսը

Ախալցխան հյուրընկալել է «Մեսխեթիի գունապնակ» ցուցահանդեսը

Ախալցխան հյուրընկալել է Սամցխե-Ջավախքի նկարիչների միության «Մեսխեթիի գունապնակ» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկա են եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և ցուցահանդեսի կազմակերպիչ, Սամցխե-Ջավախքի նկարիչների միության նախագահ Լելա Փերաձեն։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ցուցահանդեսի մասնակից նկարիչներին և կազմակերպիչներին՝ նախաձեռնության իրականացման համար։

Ցուցահանդեսում ներկայացվել են տեղի նկարիչների ստեղծած գեղանկարչական աշխատանքները, որոնց միջոցով արվեստագետները ներկայացրել են Մեսխեթին՝ իրենց ընկալմամբ և գեղարվեստական տեսլականով։

Նախագծի մասնակից նկարիչներին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ մշակույթի և արվեստի ոլորտում ունեցած ներդրման համար։

Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ներկայացուցչի վարչակազմի, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսն անցկացվել է Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։