Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում քաղաքացիական բյուջեի շրջանակներում անցկացվել է հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են մունիցիպալիտետի բնակիչների կողմից ներկայացված դիմումներն ու նախաձեռնությունները։
Քննարկումների ընթացքում ուշադրություն է դարձվել քաղաքացիների կարիքներին, տեղական նշանակության հարցերին, ինչպես նաև մունիցիպալիտետի զարգացման համար կարևոր նախագծերին։
Քննարկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշումներ։
