Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերի բնակչության հետ հանդիպումները շարունակվում են։

Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա կարիքներն ու մարտահրավերները։ Բնակիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները։

Հանդիպումներին մասնակցել են նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին և Գիորգի Մելիքիձեն։