Ուկրաինայում արագ խաղաղության հասնելու հույսերը քիչ են, ուստի Եվրոպայի խնդիրն է օգնել Կիևին. Կալաս

Ուկրաինայում արագ խաղաղության հասնելու հույսերը քիչ են, ուստի Եվրոպայի խնդիրն է օգնել Կիևին. Կալաս


ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինային աջակցությունը, եվրոպական պաշտպանությունը և Մերձավոր Արևելքում զարգացումները։

«Ներկայումս Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ դիվանագիտական նոր ​​ջանքեր են գործադրվում, սակայն Պուտինի գործողությունները հակառակն են վկայում։ Վերջին օրերին Ռուսաստանը կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին և խորտակել քաղաքացիական նավեր Սև ծովում»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։

Կալասի կարծիքով՝ Ուկրաինայում արագ խաղաղության հասնելու հույսերը քիչ են, ուստի Եվրոպայի խնդիրն է օգնել Ուկրաինային դիմակայել հարձակումներին և բարձրացնել Ռուսաստանի համար պատերազմի գինը:

Եվրոպացի դիվանագետը հավելել է, որ հոկտեմբերին ԵՄ-ն պատերազմի սկզբից ի վեր ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը։ Նրա խոսքով՝ մշակվում են նոր միջոցառումներ։