Վրաստանի խորհրդարանն արագացված ընթացակարգով ընդունել է «Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը լիազորված կլինի սահմանել ջրամատակարարման և բնական գազի տնային սպառման տարբերակված սակագներ՝ կախված սպառողների օգտագործած ծավալներից։
Օրենքի համաձայն՝ հանձնաժողովը մինչև 2036 թվականի հունվարի 1-ը կարող է սահմանել ջրամատակարարման տարբեր ծառայությունների տարբերակված գներ, իսկ մինչև 2038 թվականի հունվարի 1-ը՝ բնական գազի սպառման տարբերակված սակագներ։
Օրենսդրական փոփոխություններն ընդունվել են երրորդ ընթերցմամբ՝ 75 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ։
