Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շնորհավորել է Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեին՝ Ազգային ուսուցչի մրցանակին արժանանալու կապակցությամբ։

Այս նշանակալի ձեռքբերումը նրա մասնագիտական կարողությունների, նվիրվածության և անխոնջ աշխատանքի գնահատականն է, ինչպես նաև կարևոր իրադարձություն՝ մունիցիպալիտետի կրթական կյանքի համար։ Մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է տեղի ուսուցիչների պրոֆեսիոնալիզմը, բարձր պատասխանատվությունն ու կրթության զարգացման գործում ունեցած ներդրումը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շնորհավորել է Իամզե Մսխվիլիձեին արժանի գնահատանքի կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ, շարունակական հաջողություններ և կարևոր նվաճումներ՝ ի նպաստ կրթության և ապագա սերունդների զարգացման։