ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության մասին. WSJ

ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության մասին. WSJ


ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ կարճատև և ինտենսիվ պատերազմի մասին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

The Wall Street Journal (WSJ)-ը՝ իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին հղում անելով, գրում է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​ու ռազմական ուղիներով տարածաշրջանի երկրներին կոչ է արել պատրաստ լինել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ինտենսիվ ռազմական գործողությունների նոր փուլին։

Աղբյուրների խոսքով ՝ լուրջ էսկալացիայի վտանգ կա, որի օգնությամբ ԱՄՆ-ը մտադիր է թուլացնել Թեհրանի ներուժը և նրան մղել բանակցությունների:

WSJ-ի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն արդեն տարածաշրջան են տեղափոխում Patriot հակաօդային պաշտպանության համակարգը և համալրում զինամթերքի պաշարները։ Հաջորդ ամիս Մերձավոր Արևելքում 20 ռազմանավերից բաղկացած խմբավորմանը կմիանան լրացուցիչ ավիակիր հարվածային խումբը և ծովային հետևակի ստորաբաժանումը:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ վերահաստատելով, որ «բոլոր տարբերակները մնում են սեղանին»։ Թեհրանն ավելի վաղ զգուշացրել էր, որ հարձակման դեպքում կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում գտնվող թիրախներին։