Հոկտեմբերի 31-ին Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության հետագա զարգացման հարցեր։
Բարձր են գնահատվել բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ արդյունավետ փոխգործակցությունն ու ցուցաբերվող աջակցությունը։
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին։
Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է առկա խնդիրների հանգուցալուծման հարցում Հայաստանի համերաշխությունը և տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին աջակցությունը։
