Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը: Ինչպես եւ սպասվում էր վարչապետ դարձավ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին (որն արդեն վարչապետ էր 2013-2015թթ.), Հիշեցնենք Գիորգի Գախարիան նախորդ շաբաթ հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։ Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կդառնա պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Կարսելաձեն ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար:…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 615 բեռնատար ավտոմեքենա, այսօր հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ Նախորդ շաբաթ ռուս — վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հիմնականում…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» -ի կողմից կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու

Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» -ի կողմից կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու

Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» -ի կողմից կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Նա այս պահին զբաղեցնում է  Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին 2013-2015 թվականներին արդեն զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը: Այժմ նրա թեկնածությանը պետք է կողմ քվեարկի առնվազն 76 խորհրդարանական (իշխող կուսակցությունն այնտեղ ունի 90 պատգամավոր): Եթե քվեարկությունը տապալվի, ապա նախագահն իրավունք ունի հայտարարելու նոր խորհրդարանական…

Read More
Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգիի Գախարիան հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին վարչապետը հայտարարել է րոպեներ առաջ։ Ինչպես պարզաբանեց Գախարիան, նա արդարացված չի համարում Նիկա Մելիային ձերբակալելը այն պայմաններում, երբ երկրում առկա է քաղաքական սրացման վտանգ: Ըստ Գախարիայի, իր պաշտոնանկության պատճառն այն է, որ նա չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ: «Ես չկարողացա իմ…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» Գիորգի Թումասյանի եւ Անդրանիկ Ղարսլյանի հետ, թեման կրկին Արցախն ու Հայաստանն է

«Քաղաքական Խաչմերուկ» Գիորգի Թումասյանի եւ Անդրանիկ Ղարսլյանի հետ, թեման կրկին Արցախն ու Հայաստանն է

«Քաղաքական Խաչմերուկ» Գիորգի Թումասյանի եւ Անդրանիկ Ղարսլյանի հետ, թեման կրկին Արցախն ու Հայաստանն է։ Անդրադարձ է կատարվում Էրդողանի պանթուրքիստական ու պանիսլամիստական քաղաքականությանը ու դրանից բխող վտանգին հայ ժողովրդի համար, ինչպես նաեւ հաղորթմանը անդրադարձ է կատարվում պատերազմի ժամանակ Ջավախքից Արցախ մեկնած բազմակողմանի օգնությանը եւ Վրաստանում ադրբեջանական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից հայկական բեռնատարների նկատմամբ վերջին օրերին իրականացված…

Read More
Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կազմը

Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կազմը

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար, Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կազմը: Կառավարության կազմում կա միայն մեկ փոփոխություն. Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Գոչա Լորթքիփանիձեն: Մասնավորապես. Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Մայա Ցքիտիշվիլի Արդարադատության նախարար – Գոչա Լորթքիփանիձե Ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Նաթիա Թուրնավա Արտաքին գործերի…

Read More
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի եւ կոչ ենք անում Վրաստանի հայազգի պատգամավորներին դատապարտել Ադրբեջանական ագրեսիան

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի եւ կոչ ենք անում Վրաստանի հայազգի պատգամավորներին դատապարտել Ադրբեջանական ագրեսիան

Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի եւ կոչ ենք անում Վրաստանի հայազգի պատգամավորներին դատապարտել Ադրբեջանական ագրեսիան: Ջավախքի հայ ազգաբնակչությունը ինչպես արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին եւ ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու իր հայրենակիցներին: Ինչպես գիտենք Ադրբեջանական պետությունը Իլհամ Ալիեւի գլխավորությամբ նպատակ…

Read More
Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալու հայերին պատկանող բեռները տեղափոխել Վրաստան

Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալու հայերին պատկանող բեռները տեղափոխել Վրաստան

Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալու հայերին պատկանող բեռները տեղափոխել Վրաստան: Վրացական Gzavnili բեռնափոխադրողն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ Բաքվի տարանցիկ տերմինալում իրենց բեռների մի մասը առգրավվել է: Ընկերության տվյալներով ՝ ապրանքներն առգրավվել են այն բանի համար, որ դրանք նախատեսված էին հայկական ազգանուններով անձանց կամ հայերին պատկանող ընկերությունների համար: Բացի այդ,…

Read More
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 31-ին

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 31-ին

Ընտրությունների նշանակման մասին այսօր արձակած կարգադրությամբ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունների օրը նշանակել է հոկտեմբերի 31-ին և դիմել բնակչությանը. «Այսօր ես ստորագրեցի ընտրությունները հայտարարող ակտը: Մեր երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսված է մեր սահմանադրությամբ: Ես կցանկանայի դիմել հասարակությանը և հորդորել հնարավորինս խաղաղ անցկացնել այս ժամանակահատվածը: Այսօրվա պայմաններում, երբ մենք արդեն անցել ենք…

Read More
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը աճել է 18-ով

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը աճել է 18-ով

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 18 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 1487-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում: Վերականգնվածների թիվն աճել է 19-ով և կազմում է 1240:5524 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 221-ը հիվանդանոցում գտնվում են հսկողության տակ:Երկրում 19 հիվանդ է մահացել կորոնավիրուսից:

Read More
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է 4 մարդ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է 4 մարդ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպքեր, և ընդհանուր առմամբ վարակվածների թիվն աճել է մինչև 1341:  Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 4-ով և կազմում է 1092: 7082 մարդ գտնվում է կարանտինային գոտում: Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Բուժման համար արտասահմանից Վրաստան են տեղափոխել 41 քաղաքացու:

Read More
Էդուարդ Էնֆիաջյանը դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների հայրենիք արգելելու համար

Էդուարդ Էնֆիաջյանը դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների հայրենիք արգելելու համար

ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջյանը, ով ծագումով Ախալցխացի է դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների շիրիմին արգելելու համար։ Այս մասին akhaltskha.net-ին հայտնեց Էնֆիաջյանի փաստաբան Արթուր Մուրադյանը։ Փաստաբանի խոսքերով իրենք դիմել են Թբիլիսիի դատարան անցյալ տարի հունիսի 30-ին Էդուարդ Էնֆիաջյանի Վրաստան մուտքի արգելքի կապակցությամբ։ Նրա խոսքերով այժմ նախապատրաստվում է նաեւ երկրորդ հայցը Վրաստանի սահմանադրական…

Read More
Վրաստանում հաստատվել  է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք

Վրաստանում հաստատվել  է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք

Վրաստանում հաստատվել  է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք, և ընդհանուր առմամբ վարակվածների թիվը աճել է մինչև 1160: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվեց ևս 6 հիվանդ, և նրանց թիվը այժմ 935 է: Բուժման համար արտասահմանից տեղափոխվել են Վրաստանի 41 քաղաքացի: Երկրում 17 մարդ է մահացել է կորոնավիրուսից: 6489 մարդ…

Read More
Գիորգի Գախարիան այցելել է աղետից տուժած Ռաճա

Գիորգի Գախարիան այցելել է աղետից տուժած Ռաճա

1tv.ge-Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան, փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիթիշվիլիի հետ միասին մեկնել է Ռաճա, աղետի գոտի։ Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Գիորգի Գախարիան տեղում կծանոթանա աղետի հետևանքով գյուղերում ստեղծված իրավիճակին և անց է կացնելու արտակարգ շտաբի նիստ։

Read More
Վրաստանի ադրբեջանական համայնքը հերթական սադրիչ ցույցն է իրականացրել Մառնեուլիում

Վրաստանի ադրբեջանական համայնքը հերթական սադրիչ ցույցն է իրականացրել Մառնեուլիում

Մառնեուլիում այսօր տեղի է ունեցել հավաք ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության: Թե ինչ կապ ունի Վրաստանի տարածքային ամբողջականությունը իրենց ցույցի բուն նպատակի հետ կարծես պարզ է բոլորին։ Շահարկելով այդ հարցը ադրբեջանական համայնքի որոշ ներկայացուցիչներ ցանկանում են Վրաստանին ներքաշել հայ-ադրբեջանական  կոնֆլիկտի մեջ։ Ցուցարարները կոչ են արել ազատագրել Վրաստանի և «Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Բողոքի ցույցի…

Read More
Սադախլոյում հայ երիտասարդ է հարձակման ենթարկվել

Սադախլոյում հայ երիտասարդ է հարձակման ենթարկվել

Մի խումբ ադրբեջանցիներ Սադախլոյում հարձակվել են ազգությամբ հայի երիտասարդի վրա։ Ըստ Aliq Media-ի լրագրող Նորայր Գասպարյանի ադրբեջանցիները Սադախլոյում հարձակվել եւ ծեծի են ենթարկել երիտասարդ հայի եւ անհետացել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու։ Ավելի ուշ նա գրել է «Ընկերներ, կոնֆլիկտը կարգավորված է։ Պայմանավորվեցինք, որ նման բան այլեւս տեղի չի ունենա։ Հույսով…

Read More
Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Դեմ է քվեարկել երեք պատգամավոր, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Քվեարկությանն այս անգամ ևս չի մասնակցել «Ազգային շարժումը», երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկա չէր «Եվրոպական Վրաստանը», որը սահմանդրական փոփոխություններին աջակցել էր առաջին ընթերցմամբ: Սահմանադրական նախագիծը հաշվի առնելով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն…

Read More
Խորհրդարանը ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ

Խորհրդարանը ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: Քվեարկությանը գրանցվել է 142 պատգամավոր: Այսօրվա քվերակությանը մասնակցել են անկախ պատգամավորները և ընդիմադիր խմբակցությունները, բացառությամբ «ազգային շարժում» խմբակցությանը: Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և…

Read More
ՊԱԾ-ում հարցաքննության է գտնվում Համայն Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևորականության բաժնի շեյխը

ՊԱԾ-ում հարցաքննության է գտնվում Համայն Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևորականության բաժնի շեյխը

Պետական անվտանգության ծառայությունում հարցաքննության է գտնվում Համայն Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևորականության բաժնի շեյխ Սեիդ Միրթագ Ասադովը, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Հավանաբար, հետաքննությունը նրա նկատմամբ հարցեր ունի ռասսայական խտրականության հոդվածով սկսված գործի վերաբերյալ: Պետական անվտանգության ծառայությունում ընթանում է հետաքննություն ռասսայական խտրականության հոդվածով: Տեղեկությունն այս մասին մայիսի 30-ին հրապարակվել է ՊԱԾ-յան ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում…

Read More
Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի. Թեա Ծուլուկիանի

Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի. Թեա Ծուլուկիանի

1tv.ge-Ոչ մեկ ոչ մի տեղ չի գնում, Գիորգի Գախարիան որպես վարչապետ մեր թիմին կհասցնի հաղթանակի,֊ այս հայտարարությունը արել է փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։ Նա վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնաթողության կապակցությամբ երեկ տարածած լուրը անվանել է կեղծ, ֆեյք նյուս։ Բացի այդ Ծուլուկիանիի խոսքով, նման կեղծ լուրեր տարածվում են նաև իր հասցեին։

Read More
Մայիսի 29-ից կգործի մունիցիպալ տրանսպորտը

Մայիսի 29-ից կգործի մունիցիպալ տրանսպորտը

Մայիսի 29-ից կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Հունիսի 8-ից գործելու է միջքաղաքային տրանսպորտը։ Նրա խոսքով, երթևեկության ժամանակ պարտադիր կլինի դիմակի կրումը: Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հասարակական տրանսպորտով՝ մետրոյով և ավտոբուսով տեղաշարժը արգելվել էր մարտի 30-ին, իսկ երթուղային տաքսիների երթևեկությունը երկրում արգելված…

Read More
Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով և կազմել 731

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով և կազմել 731

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 1-ով և կազմել 731: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 4-ով և կազմեց 526: 3076 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, իսկ 300 մարդ հիվանդանոցում հսկողության տակ: Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել:

Read More
ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան

ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է…

Read More
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը։ Սահմանափակումները հանվելու են  մայիսի 22-ին: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Գեորգի Գախարիան: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 21-ին ՝ մեկ ամսով: Դրանից հետո այն երկարաձգվեց ևս մեկ ամսով `մինչև մայիսի 22-ը: Ավելին, մարտի 30-ից խստացվել են արտակարգ իրավիճակների ռեժիմով սահմանված…

Read More
Վրաստանում վերացվում է երեք անձից ավել հավաքների արգելքը

Վրաստանում վերացվում է երեք անձից ավել հավաքների արգելքը

Վրաստանում երկուշաբթի օրվանից վերանում է երեք հոգուց ավել հավաքների արգելքը։ Այն վերաբերվում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան: Սակայն, վարչապետի  խոսքերով, տվյալ արգելքի չեղարկումը չի վերաբերվելու ավտոմեքենայով տեղաշարժվելուն: Վարչապետի պարզաբանել է, որ տվյալ խորհուրդը իրենց տվել են մասնագետները եւ այդ իսկ պատճառով մեքենաներով 3 անձով երթեւեկելը…

Read More
Վրաստանում յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հեկտար տարածքի համար, կստանա 150 լիտր դիզել, որը կլինի շուկայական գնից մեկ լարի էժան

Վրաստանում յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հեկտար տարածքի համար, կստանա 150 լիտր դիզել, որը կլինի շուկայական գնից մեկ լարի էժան

Յուրաքանչյուր ֆերմեր, մեկ հեկտար տարածքի համար, կստանա 150 լիտր դիզելի վառելիք, որը կլինի երաշխավորված շուկայական գնից մեկ լարիով ցածր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին, հաղորդում է առաջին ալիքը: Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսական գործունեության համար վառելիքի գինը ծայրահեղ կարևոր է և կառավարությունն աշխատում է այս խնդիրը լուծելու ուղղությամբ,…

Read More
Վրաստանը չպետք է լինի վերջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Վրաստանը չպետք է լինի վերջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ տարիներով պահանջում են երկրի իշխանություններից ճանաչել եւ դատապարտել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, որը հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի այլ նաեւ համայն մարդկության հանդեպ։ Աշխարհի գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրները վաղուց ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Տվյալ երկրների շարքում կան այնպիսի երկրներ, որոնց Վրաստանը մշտապես ցանկանում է ընդօրինակել պետականության…

Read More
Վրաստանում մեքենաներով երթեւեկելու արգելքը երկարաձգվեց մինչև ապրիլի 26-ը

Վրաստանում մեքենաներով երթեւեկելու արգելքը երկարաձգվեց մինչև ապրիլի 26-ը

Վրաստանում մեքենաներով երթեւեկելու արգելքը երկարաձգվեց մինչև ապրիլի 26-ը ներառյալ ՝ որպես կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման մաս: Բացի այդ, երկրում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Երկուշաբթի ՝ ապրիլի 27-ին, կսկսվի սահմանված սահմանափակումների աստիճանական վերացման գործընթացը, ներառյալ ավտոմեքենաների տեղաշարժը: Այս մասին այսօր հայտարարել է Վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին ՝ հատուկ ճեպազրույցի ժամանակ:

Read More
Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը, իսկ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը, իսկ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մեկ օրվա ընթացքում ավելացավ 30-ով եւ հասավ 299-ի։ Այս իրավիճակից ելնելով Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում ապրիլի 15-ից ժամը 21:00-ից, դեպի մեծ քաղաքներ եւ քաղաքներից դուրս արգելվի երթեւեկությունը։ Տվյալ քաղաքներն են Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին և Քութաիսին։…

Read More
Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ մեկնել են հայրենիք

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ մեկնել են հայրենիք

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում…

Read More