Թբիլիսիում փլուզվել է բնակելի շենքի մուտքի մի մասը 17.05.2022 . Թբիլիսի
Թբիլիսիում փլուզվել է Կազբեգի պողոտայում գտնվող բնակելի շենքի մուտքի պատշգամբի մի մասը։ Փլուզման ժամանակ ոչ ոք չի տուժել։ Ընդհանուր պատշգամբի մնացած մասը, որը գտնվում է փլուզման վտանգի տակ, ներկայումս ապամոնտաժվում է։ Տեղում մոբիլիզացվել են մունիցիպալ ծառայության և Թբիլիսիի քաղաքապետարանի Արտակարգ փրկարարական ծառայության աշխատակիցները։
