ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը
		17.09.2023 . Արցախ

ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը 17.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:   «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու…

Read More
Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան
		17.09.2023 . Արցախ

Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը. Էդմոն Մարուքյան 17.09.2023 . Արցախ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի հետ ամուր խաղաղության հաստատումը պահանջում է վստահության վերականգնում, դրա համար Բաքուն պետք է ազատ արձակի գերիներին և զորքերը հետ քաշի մինչև 1975 թվականի սահմանագիծը: «Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը Հայաստանի տարածքներից մինչև 1975 թվականի…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ
		17.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմում տուժածներ չկան. ՊԲ 17.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։

Read More
Լուիս Բոնոն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
		16.09.2023 . Միջազգային

Լուիս Բոնոն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 16.09.2023 . Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրավիճակը և այլ հարցեր:

Read More
Իրանը հետ է կանչել ԱԷՄԳ-ի մի քանի տեսուչի հավատարմագրումը. Գրոսի
		16.09.2023 . Տարածաշրջան

Իրանը հետ է կանչել ԱԷՄԳ-ի մի քանի տեսուչի հավատարմագրումը. Գրոսի 16.09.2023 . Տարածաշրջան

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ որոշել է հետ կանչել երկրում ուրանի հարստացման օբյեկտներում ստուգումներ իրականացնող՝ գործակալության մի քանի տեսուչի հավատարմագրումը: Այդ մասին հայտնել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին: «Այդ տեսուչները գործակալության ամենափորձառու մասնագետներից են, որոնք եզակի գիտելիքներ ունեն հարստացման տեխնոլոգիայի վերաբերյալ: Նրանք կարևոր աշխատանք են իրականացրել Իրանում ուրանի հարստացման օբյեկտներում ստուգման ուղղությամբ»,-…

Read More
ԼՂ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան. տեղեկատվական շտաբ
		15.09.2023 . Արցախ

ԼՂ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան. տեղեկատվական շտաբ 15.09.2023 . Արցախ

Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ ԼՂ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:   Ինչպես հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից, ԼՂ-ից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան…

Read More
Ժամանակն է, որ միլիարդատերերը վճարեն նվազագույնը 25% հարկ. Բայդեն
		15.09.2023 . Միջազգային

Ժամանակն է, որ միլիարդատերերը վճարեն նվազագույնը 25% հարկ. Բայդեն 15.09.2023 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկով ամերիկացիների ամենահարուստ 0,01%-ից պահանջվում է առնվազն 25% հարկ վճարել։ Կբարձրացվի նաև 400.000 դոլար վաստակող ամերիկացիների հարկային դրույքաչափը՝ 37%-ից մինչև 39,6%: Ներդրողները, որոնք վաստակում են առնվազն 1 միլիոն դոլար, ստիպված կլինեն այդ 39,6%-ը վճարել իրենց երկարաժամկետ ներդրումներից, որոնք հարկվում են 20%-ով: Կորպորատիվ հարկի դրույքաչափը 21%-ից կբարձրանա 28%-ի՝ չեղարկելով Թրամփի ստորագրած հերթական…

Read More
ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում. ԼՂ ՊՆ
		15.09.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում. ԼՂ ՊՆ 15.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից:

Read More
ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում. սենատոր Ռիշ
		14.09.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում. սենատոր Ռիշ 14.09.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Ջիմ Ռիշը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ տարածաշրջանի կարևորությունն աճում է, քանի որ վերջինս մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային: Սենատորը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը ձախողվի, տարածաշրջանում կարող է կրկին աճել…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը
		14.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը 14.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։    

Read More
Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել
		14.09.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 14.09.2023 . Արցախ

ԼՂ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, որը ժամանակին պետական պատվերի շրջանակներում…

Read More
ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները
		13.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները 13.09.2023 . Արցախ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ , ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։  

Read More
Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա
		13.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա 13.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինուժը թևավոր հրթիռներով ու ռազմածովային անօդաչու նավակներով խոցել է Ղրիմում Սևաստոպոլի նավերի վերանորոգման ամենամեծ օբյեկտը, ինչի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են 2 զոհի մասին, պաշտոնապես հայտնի է միայն վիրավորների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել է ռուսական երկու նավ, որոնք վերանորոգման փուլում էին:…

Read More
Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Շառլ Միշել
		13.09.2023 . Տարածաշրջան

Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Շառլ Միշել 13.09.2023 . Տարածաշրջան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, այս տարվա սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ, շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին. Շառլ Միշելի գրասենյակն անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական Կարմիր խաչի մեքենայի մուտքին Ստեփանակերտ, Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ…

Read More
Վահան Քերոբյանը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ քննարկել է հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
		12.09.2023 . Տարածաշրջան

Վահան Քերոբյանը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ քննարկել է հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները 12.09.2023 . Տարածաշրջան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։  

Read More
Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր. Freedom House
		12.09.2023 . Տարածաշրջան

Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր. Freedom House 12.09.2023 . Տարածաշրջան

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք խորապես մտահոգված ենք այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն զինտեխնիկա են կուտակում Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդներին աշխատել…

Read More
Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա
		11.09.2023 . Միջազգային

Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա 11.09.2023 . Միջազգային

2024 թվականին Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հարցը կքննարկի երկրի դատարանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եթե Պուտինը որոշի միանալ հաջորդ տարվա գագաթնաժողովին, ապա հնարավոր ձերբակալության մասին որոշումը կայացնում է դատական ​​համակարգը, ոչ…

Read More
ԼՂ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
		11.09.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 11.09.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.   ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:   «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե…

Read More
Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն կա. Բլինքեն
		11.09.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտություն կա. Բլինքեն 11.09.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հրապարակել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որում նա խորին մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի իրադրության կապակցությամբ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու…

Read More
Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի երդմնակալությունը
		10.09.2023 . Արցախ

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի երդմնակալությունը 10.09.2023 . Արցախ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությանը, որը մեկնարկել է օրհներգով:  Նիստին մասնակցել է 30 պատգամավոր:  Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդվել է 17-րդ դարի Ավետարանի և ԼՂ Սահմանադրության վրա ձեռքը դնելով։ Նորընտիր նախագահին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։   Հատուկ նիստին ներկա են…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ
		09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ 09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին՝ ժամը 17:25֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   «Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի…

Read More
Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին
		09.09.2023 . Արցախ

Այսօր մենք մեր առաքելությունն ավարտեցինք ճակատագրական որոշումով. Դավիթ Իշխանյանը՝ ԼՂ նախագահի ընտրության մասին 09.09.2023 . Արցախ

ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում: Ելույթում նա ասել է. «Նախքան շնորհավորանքներս՝ մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք՝ սպորտում կա «քաշային կարգ» հասկացություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա «քաշային կարգ» հասկացությունը: Այս առումով, կարծում…

Read More
Ստեփանակերտում հաց գնելիս 1, 2, 3, 4 կտրոններից չօգտվածները կարող են սեպտեմբերի 9-ին դրանցով ևս հացը գնել
		08.09.2023 . Արցախ

Ստեփանակերտում հաց գնելիս 1, 2, 3, 4 կտրոններից չօգտվածները կարող են սեպտեմբերի 9-ին դրանցով ևս հացը գնել 08.09.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է.   «Ս. թ. սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 5 կտրոնով:   Այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3 և 4 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 9-ին»:

Read More
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ
		08.09.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ 08.09.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման խնդիրը: «Կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնությունը հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ։ Երթուղիների բացումն ու ուղիղ…

Read More
Ռուսաստանի հետ հարաբերություններն աշխատանքային են․ ՀՀ ԱԳ փոխնախարար
		07.09.2023 . Միջազգային

Ռուսաստանի հետ հարաբերություններն աշխատանքային են․ ՀՀ ԱԳ փոխնախարար 07.09.2023 . Միջազգային

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է գնահատել որպես լարված՝ հայտնում է РИА Новости-ն։ «Ռուսաստանի հետ հարաբերություններն աշխատանքային են, ինչպես միշտ լինում է բոլոր գործընկերների հետ։ Կան տարաձայնություններ, քննարկումներ են ընթանում, ինչը չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն։ Ռուսական կողմի հետ բոլոր հարցերով աշխատանքներ են տարվում»,- ասել է…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ
		07.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ 07.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, և որոնք, իբր, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:

Read More
Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Սիրսկի
		06.09.2023 . Միջազգային

Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Սիրսկի 06.09.2023 . Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին չորեքշաբթի հայտարարել է, որ իրավիճակը երկրի արևելքում դարձյալ բարդ է, և գլխավոր խնդիրը հուսալի պաշտպանություն ապահովելն ու հենակետերի կորուստը կանխելն է, հայտնում է BBC-ն։ «Արևելյան ուղղություններում օպերատիվ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններին հասնելու իր ծրագրերից,  համառորեն պատրաստվում է…

Read More
Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան
		06.09.2023 . Միջազգային

Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան 06.09.2023 . Միջազգային

Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը, որ հավատարմագրված է Հայաստանում, և ում նստավայրը Մոսկվան է, կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը և բոլոր կողմերին բոլոր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հնարավորություն ապահովել: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- գրել է դեսպանը X-ի իր…

Read More
ԼՂ ԱԺ նախագահը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին
		05.09.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ նախագահը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին 05.09.2023 . Արցախ

ԼՂ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին: Ներկայացնելով ԼՂ ժողովրդի իրավունքներն ու տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն…

Read More
Վահրամ Բաղդասարյանը ազատվել է ԼՂ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից
		04.09.2023 . Արցախ

Վահրամ Բաղդասարյանը ազատվել է ԼՂ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից 04.09.2023 . Արցախ

ԼՂ նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրով Վահրամ Բորիսի Բաղդասարյանը ազատվել է ԼՂ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն։   Այս մասին տեղեկացնում են ԼՂ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

Read More