Իրանը հետ է կանչել ԱԷՄԳ-ի մի քանի տեսուչի հավատարմագրումը. Գրոսի 16.09.2023 . Տարածաշրջան

Իրանը հետ է կանչել ԱԷՄԳ-ի մի քանի տեսուչի հավատարմագրումը. Գրոսի
		16.09.2023 . Տարածաշրջան


Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ որոշել է հետ կանչել երկրում ուրանի հարստացման օբյեկտներում ստուգումներ իրականացնող՝ գործակալության մի քանի տեսուչի հավատարմագրումը: Այդ մասին հայտնել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին:

«Այդ տեսուչները գործակալության ամենափորձառու մասնագետներից են, որոնք եզակի գիտելիքներ ունեն հարստացման տեխնոլոգիայի վերաբերյալ: Նրանք կարևոր աշխատանք են իրականացրել Իրանում ուրանի հարստացման օբյեկտներում ստուգման ուղղությամբ»,- ասված է գործակալության հայտարարության մեջ։

Գրոսին նշել է, որ այդ քայլը բացասաբար կանդրադառնա գործակալության՝ երկրում ստուգումներ իրականացնելու հնարավորությունների վրա: ԱԷՄԳ-ի ղեկավարը դատապարտել է Թեհրանի որոշումը: