Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչը շնորհավորել է ազգային ուսուցչական մրցանակի դափնեկրին
Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին՝ տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլիի հետ միասին, հանդիպել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեին։ Իոսեբ Ալիբեգաշվիլին շնորհավորել է մանկավարժին Ուսուցչի ազգային մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա հաղթանակը ողջ տարածաշրջանի համար առանձնահատուկ հպարտության առիթ է։ Պետական ներկայացուցիչը Իամզե Մսխվիլիձեին մաղթել է նորանոր հաջողություններ և բազմաթիվ արժանի հաղթանակներ։
