Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը այցելելու են Վրաստան

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը կայցելի Հայաստան և Վրաստան։ Նրանց խոսքերով՝ այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկման հիմնական թեմաները կլինեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ԵԱՀԿ-ի դերը և երկկողմ հարաբերությունները։ Շվեյցարիայի կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իգնացիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կայցելի Երևան,…

Read More

Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 415 լարի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակը կավելանա 45 լարիով՝ ինդեքսավորման կանոններով նախատեսված 20 լարիի փոխարեն։ Նշված փոփոխությունը չի վերաբերում բարձրալեռնային բնակավայրերում բնակվող կենսաթոշակառուներին։ Կոբախիձեի հայտարարությամբ՝ փոփոխության արդյունքում պետական բյուջեից կենսաթոշակների համար նախատեսված…

Read More
Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիի տեխնոլոգիական հաբում տեղի է ունեցել Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ TUMO Քութայիսի կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ «Bank of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված կենտրոնը 12-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար զարգացնելու թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։ Կենտրոնի ուսումնական ծրագրերին արդեն գրանցվել…

Read More

Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հետ

Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության  և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ: Այս մասին հայտնում է Տնտեսության  նախարարությունը: Տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտները: «Զրույցը շոշափել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող և պլանավորված նախագծերը: Այս համատեքստում շեշտը դրվել է Անակլիայի…

Read More
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում ամփոփված հայ մեծերի հիշատակին։

Read More
Ախալցխայում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Ախալցխայում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Ուսուցչի ազգային օրվա կապակցությամբ Ախալցխայում տեղի է ունեցել վաստակաշատ մանկավարժների պարգևատրման միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Միջոցառումը բացել է Ախալցխայի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Ուսուցիչների մասնագիտական…

Read More
Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների կիրառմամբ ներկայացվող ցուցահանդեսը բացահայտում է Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության բազմազանությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով։ Ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում վերականգնվում է Օշորա գյուղ տանող ճանապարհը

Ասպինձայի մունիցիպալիտետում վերականգնվում է Օշորա գյուղ տանող ճանապարհը

Ասպինձայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն, նախագահի տեղակալ Մերաբ Զուրաբաշվիլիի և Սակրեբուլոյի անդամների հետ միասին, ծանոթացել է Օշորա գյուղ տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում նրանք տեղում դիտարկել են իրականացվող աշխատանքները և ծանոթացել ծրագրի իրականացման գործընթացին։ Ճանապարհի վերականգնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 499 800 լարի։

Read More
Ախալցխայում բացվում է նոր բասկետբոլային մարզադահլիճ

Ախալցխայում բացվում է նոր բասկետբոլային մարզադահլիճ

Ախալցխայում հոկտեմբերի 10-ին կբացվի նոր բասկետբոլային մարզադահլիճը։ Բացման օրը՝ ժամը 15:00-ին, նոր մարզադահլիճում Ախալցխայի թիմը կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Բաթումիի թիմի դեմ, որը Վրաստանի Սուպերլիգայի գործող չեմպիոնն է։ Կազմակերպիչները բոլոր մարզասերներին հրավիրում են ներկա գտնվելու հանդիպմանը և միասին աջակցելու Ախալցխայի թիմին։

Read More
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին։ Շալվա Գոգոլաձեն նշել…

Read More
Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Read More
Ասպինձայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ասպինձայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Մերաբ Զուրաբաշվիլիի հետ միասին, հանդիպել է մունիցիպալիտետի վարչական միավորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև Գյուղերի աջակցության ծրագրի շրջանակում նախատեսված և արդեն իրականացվող աշխատանքները։ Մունիցիպալիտետի առաջիկա ծրագրերին անդրադառնալիս՝ քննարկվել են առկա կարիքներն ու առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում շեշտադրվել է աշխատանքների արդյունավետ…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են ենթակառուցվածքային ծրագրերը

Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են ենթակառուցվածքային ծրագրերը

Ասպինձայի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը շարունակվում է ակտիվ տեմպերով։ Ընթացող վերականգնողական աշխատանքներին ծանոթացել են Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն և Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Այս փուլում ավարտին են մոտենում Ասպինձա քաղաքի Գուրամիշվիլի փողոցում ցանկապատերի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում տեղադրվել են դեկորատիվ ցանկապատեր և դարպասներ։ Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 879 998 լարի։…

Read More
Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև անցկացված մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա են գտնվել մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Ակակի Մելիքիձեն։ Մարզական միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից։ Մրցաշարի նպատակն է խթանել սպորտի…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղում կառուցվում են ջրահեռացման ջրանցքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղում կառուցվում են ջրահեռացման ջրանցքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանի և քաղաքապետարանի ենթակառուցվածքների ու վերահսկողության ծառայությունների ղեկավարների հետ միասին, ծանոթացել է Բարալեթ գյուղում ջրահեռացման ջրանցքների կառուցման աշխատանքների ընթացքին։ 2026 թվականի «Գյուղական աջակցության ծրագրի» շրջանակում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից մեկը ջրահեռացման ջրանցքների վերականգնումն ու գյուղերում նոր ջրամատակարարման համակարգերի կառուցումն է։ Այս փուլում ծրագրի շրջանակում ջրահեռացման…

Read More
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրներում հանրակրթության…

Read More
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Շինարարական աշխատանքների ընթացքին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի Գելսունդա գյուղի տրանսպորտային հասանելիությունն ու ճանապարհային ենթակառուցվածքը։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։

Read More
Ասպինձայում վերականգնվում են Էրկոթի, Ջորջիաշվիլիի, Կոստավայի և Նինոշվիլիի փողոցները

Ասպինձայում վերականգնվում են Էրկոթի, Ջորջիաշվիլիի, Կոստավայի և Նինոշվիլիի փողոցները

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է Էրկոթի, Ջորջիաշվիլիի, Կոստավայի և Նինոշվիլիի փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքին։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 684 474 լարի։ Այս փուլում շինարարական աշխատանքներն ակտիվորեն ընթանում են և նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում։

Read More
Ասպինձայի քաղաքապետը հանդիպել է վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

Ասպինձայի քաղաքապետը հանդիպել է վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպել է վարչապետի նախաձեռնած վճարովի պրակտիկայի ծրագրի շրջանակում ընտրված պրակտիկանտների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև երիտասարդների համար պետական ​​հատվածում մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորությունները։ Քաղաքապետը պրակտիկանտներին մաղթել է հաջողություններ և քաղաքապետարանի անունից նրանց հանձնել խորհրդանշական նվերներ։ Ուսանողների վճարովի պրակտիկայի ծրագիրը…

Read More
Ասպինձայում մեկնարկել են «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ խաղերը

Ասպինձայում մեկնարկել են «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ խաղերը

Ասպինձայի մունիցիպալիտետում մեկնարկել են Վրաստանի «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակում անցկացվող մունիցիպալ խաղերը։ Հոկտեմբերի 3-ին Ասպինձայում անցկացվել է մունիցիպալ խաղերի առաջին մրցաձևը՝ կրոսավազքը։ Մրցումներին մասնակցել են Ասպինձայի, Տոլոշիի, Նաքալաքևիի, Խիզաբավրայի, Դամալայի, Օշորայի, Օթայի և Ռուսթավիի հանրային դպրոցների աղջիկների և տղաների թիմերը։ Մրցումների արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը. Տղաների մրցապայքարում՝ I տեղ՝ Օշորայի հանրային դպրոց,…

Read More
Ախալքալաքում համերգ է անցկացվել՝ նվիրված Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին

Ախալքալաքում համերգ է անցկացվել՝ նվիրված Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետեր Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը ներկա են գտնվել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված տոնական համերգին։ Միջոցառումը տեղի է ունեցել Ախալքալաքի «Մշակույթի տանը»։ Ելույթ ունենալով հանդիսատեսի առջև՝ միտրոպոլիտ Նիկոլոզը շնորհավորել է Վրաստանին քրիստոնեացման 1700-ամյակի կապակցությամբ։ Նա խոսել է Ջավախքի՝ որպես քրիստոնեության կարևոր…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են 39 դպրոցի վաստակավոր մանկավարժներ

Ախալցխայում պարգևատրվել են 39 դպրոցի վաստակավոր մանկավարժներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը և շնորհավորել մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն է հայտնել նրանց՝ մասնագիտությանը նվիրվածության, երկարամյա աշխատանքի և երիտասարդ սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և հաջողություններ են մաղթել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նորանշանակ մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Մասնավորապես,…

Read More

Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի և Նորվեգիայի դեսպանների հետ

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սոտիրիա Թեոհարիդիսի հետ։ Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հունաստանի միջև համագործակցության արդիական հարցերը և հեռանկարները։ «Շեշտադրվել են երկու երկրների միջև պատմական և միջմարդկային կապերը, որոնք էապես որոշում…

Read More
Ախալքալաքում պարգևատրվել են վաստակաշատ ուսուցիչները

Ախալքալաքում պարգևատրվել են վաստակաշատ ուսուցիչները

Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Եկատերինե Խուցիշվիլին և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը մասնակցել են Ախալքալաքի մշակույթի տանը վաստակաշատ ուսուցիչների պարգևատրմանը նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում Սերգի Մուշկուդիանին և Եկատերինե Խուցիշվիլին շնորհակալություն են հայտնել մանկավարժներին երկարամյա…

Read More
Նինոծմինդայում վաստակաշատ մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով

Նինոծմինդայում վաստակաշատ մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով

Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը վաստակաշատ մանկավարժներին պարգևատրել են շնորհակալագրերով։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուսուցիչներին շնորհակալություն են հայտնել կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում՝ Ուսուցչի ազգային մրցանակի շրջանակում։

Read More
Ադիգենիում վաստակաշատ ուսուցիչները պարգևատրվել են շնորհակալագրերով

Ադիգենիում վաստակաշատ ուսուցիչները պարգևատրվել են շնորհակալագրերով

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլին և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին Ադիգենիի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վաստակաշատ ուսուցիչներին հանձնել են շնորհակալագրեր։ Միջոցառման ընթացքում պարգևատրվել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների հինգ մանկավարժներ՝ Անգելինա Ծկրիալաշվիլին, Մաղվալա Բոճորիշվիլին, Մանանա Գելաձեն, Լիլի Թումանիշվիլին և Մաղվալա Բարբաքաձեն։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել Ադիգենիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական…

Read More
Ադիգենիում ավարտվեց Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը

Ադիգենիում ավարտվեց Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն ներկա է գտնվել Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը և պարգևատրել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին։ Եզրափակչում միմյանց դեմ մրցել են «Նորչի Ադիգենի» և «Զարզմա» թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել «Նորչի Ադիգենի» թիմը։ Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթով և Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից…

Read More
Ախալցխայում «Աջակցություն երեխաներին» միության ցերեկային կենտրոնը նոր տարածքում է շարունակում գործունեությունը

Ախալցխայում «Աջակցություն երեխաներին» միության ցերեկային կենտրոնը նոր տարածքում է շարունակում գործունեությունը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է «Աջակցություն երեխաներին» միության կողմից հիմնադրված ցերեկային կենտրոնի նոր տարածքի բացման միջոցառմանը։ Քաղաքապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նոր տարածքի պայմաններին և կենտրոնի ղեկավարին ու շահառուներին հաջողություններ մաղթել՝ ընդգծելով մունիցիպալիտետի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը։ Ցերեկային կենտրոնը ծառայություններ է մատուցում 18 տարին լրացած սահմանափակ կարողություն  ունեցող անձանց։ Այստեղ շահառուները զարգացնող տարբեր…

Read More