Ախալցխայի քաղաքապետարանը մարզիկներին տրամադրել է 52 560 լարի ֆինանսական աջակցություն

Ախալցխայի քաղաքապետարանը մարզիկներին տրամադրել է 52 560 լարի ֆինանսական աջակցություն

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել մունիցիպալիտետի հաջողակ մարզիկներին և մարզական թիմերին։ 2026 թվականի ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետում գրանցված հաջողակ մարզիկներին, նրանց մարզիչներին, ինչպես նաև տարբեր մարզաձևերում հաղթանակներ գրանցած թիմերին տրամադրվել է ընդհանուր 52 560 լարի ֆինանսական աջակցություն։ Ծրագրի նպատակն է խրախուսել մարզիկներին, բարձրացնել երիտասարդների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան տարբեր մարզաձևերի նկատմամբ, ինչպես նաև նպաստել առողջ…

Read More
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալը  հանդիպել է Սամցխե-Ջավախքի հանրակրթական դպրոցների տնօրենների և ռեսուրս կենտրոնների ղեկավարների հետ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալը հանդիպել է Սամցխե-Ջավախքի հանրակրթական դպրոցների տնօրենների և ռեսուրս կենտրոնների ղեկավարների հետ

Սեպտեմբերի 10-ին Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Բորժոմիի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլիի, սակրեբուլոյի նախագահ Գիորգի Փերաձեի, պետական ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեի և Վախթանգ Մերաբիշվիլիի, ինչպես նաև Բորժոմիի քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեի հետ միասին, մասնակցել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հանդիպմանը հանրակրթական դպրոցների տնօրենների և ռեսուրս կենտրոնների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում…

Read More
Ախալքալաքի 19 գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության համակարգեր

Ախալքալաքի 19 գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության համակարգեր

Ախալքալաքի մունիցիպալիտետում «Գյուղական աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից է գյուղերում արտաքին լուսավորության համակարգերի վերականգնումը և նոր էլեկտրական ցանցերի տեղադրումը։ Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի 19 գյուղերում իրականացվում են արտաքին լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ։ Նախագծերն իրականացվում են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 879…

Read More
Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Ուրավելի և Մուսխի գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Ուրավելի և Մուսխի գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ միասին, հանդիպել է Ուրավելի և Մուսխի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ներկայացուցիչների ղեկավարները ծանոթացել են բնակիչների կարիքներին և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Բնակչությանը ներկայացվել է նաև տեղեկատվություն մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային…

Read More
Ադիգենիի գրադարանները համալրվել են նոր գրքերով

Ադիգենիի գրադարանները համալրվել են նոր գրքերով

Ադիգենիի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Սոսո Ռեխվիաշվիլին այցելել է  «Ադիգենիի կենտրոնական գրադարան» և ծանոթացել գրադարանի նոր ստացած գրքերին։ Գրքային ֆոնդը թարմացվել է Ուդեի, Արալիի, Ադիգենիի և Աբասթումանիի գրադարաններում։ Նոր հրատարակությունների շարքում զգալի տեղ է հատկացվել նաև մանկական գրականությանը՝ ընթերցողների այս խմբի համար գրականության ընտրությունն ընդլայնելու նպատակով։ Նոր գրքերի շնորհանդեսին ներկա են եղել նաև փոխքաղաքապետ Էկա Բոչիկաշվիլին, Ադիգենիի…

Read More
Ախալցխայում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը

Ախալցխայում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը

Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի, վարչական միավորների ներկայացուցիչների, քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը, առողջապահական և սոցիալական ծրագրերը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել…

Read More
Ադիգենիում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացմանն առնչվող հարցերը

Ադիգենիում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացմանն առնչվող հարցերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլիի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետին կից Քաղաքացիական խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետի համար կարևոր մի շարք հարցեր, այդ թվում՝ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտների զարգացման ուղղությունները։ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու…

Read More
Նինոծմինդայում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Նինոծմինդայում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Նինոծմինդայում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը Սամցխե-Ջավախեթիի շրջանի պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանիի հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքները, ինչպես նաև…

Read More
Վրաստանի հինգ մունիցիպալիտետում կկառուցվեն ֆուտբոլի տեխնիկական կենտրոններ և արհեստական խոտածածկով մարզադաշտեր

Վրաստանի հինգ մունիցիպալիտետում կկառուցվեն ֆուտբոլի տեխնիկական կենտրոններ և արհեստական խոտածածկով մարզադաշտեր

Վրաստանի հինգ մունիցիպալիտետումում մեկնարկում է ֆուտբոլի տեխնիկական կենտրոնների և արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցման գործընթացը։ Ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը մրցույթում հաղթող ընկերության հետ արդեն կնքել է համապատասխան պայմանագիրը։ Նոր ֆուտբոլային ենթակառուցվածքներ կկառուցվեն Ասպինձայի մունիցիպալիտետի Ասպինձա ավանում, Բորժոմիի մունիցիպալիտետիի Ախալդաբա ավանում, ինչպես նաև Կասպիում, Խաշուրիում և Քարելիի մունիցիպալիտետի Ագարա ավանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից…

Read More
Ախալցխայի երիտասարդական խորհուրդը ներկայացրել է իր գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի երիտասարդական խորհուրդը ներկայացրել է իր գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի մունիցիպալիտետում ներկայացվել է Երիտասարդական խորհրդի գործունեության հաշվետվությունը։ Հանդիպմանը ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն։ Երիտասարդական խորհրդի անդամները ներկայացրին իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, խոսեցին խորհրդի գործունեության արդյունքների մասին և ներկայացրին առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին նաև «Կանաչ փառատոնի» շրջանակներում իրականացված միջոցառումները։…

Read More
Ախալցխայում շների հարձակման հետևանքով կին է վնասվել

Ախալցխայում շների հարձակման հետևանքով կին է վնասվել

Ախալցխայում թափառող շների հարձակման հետևանքով կին է վնասվել։ Այս մասին հաստատում  է Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Գուջա Գուջաձեն։ Նրա խոսքով՝ հիվանդը ստացել է լուրջ վնասվածքներ և բավականին բարդ վիրահատության է ենթարկել։ Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Ախալցխայի այսպես կոչված «Տասնմեկ տնակների» բնակավայրում, որտեղ մի քանի շուն հարձակվել են տեղի բնակիչներից մեկի վրա։ Դեպքի վերաբերյալ…

Read More

Վրաստանում համաձայն Ազգային ուսումնական պլանի՝ քիմիան կսկսվի 7-րդ դասարանում, իսկ համաշխարհային պատմությունը և վրաստանի պատմությունը կդասավանդվեն որպես առանձին առարկաներ

Վրաստանում ըստ Ազգային ուսումնական պլանի՝ քիմիան կսկսվի 7-րդ դասարանում՝ 8-րդ դասարանի փոխարեն։ Բացի այդ, ըստ փաստաթղթի, 7-րդ դասարանի աշակերտները կուսումնասիրեն համաշխարհային պատմությունը և վրացական պատմությունը որպես առանձին առարկաներ։ Համաշխարհային պատմություն առարկան  դասավանդվում է 7-12րդ դասարանում, իսկ Վրաստանի պատմությունը դասավանդվում է 7-րդ և 10-12-րդ դասարաններում։ Նաև՝ քաղաքացիական կրթություն (ներառում է քաղաքացիություն առարկան՝ 7-12 դասարաններ և պարտադիր…

Read More

Մոտ ապագայում ծրագիրը կամբողջացվի և դպրոցական դասագրքերը կթարմացվեն, որոնք հիմնված կլինեն ավանդական արժեքների վրա՝ Ռոբոտաշինության ակումբ կբացվի 100 դպրոցում, Ռազմական գործերի ծրագիրը կընդլայնվի-Իրակլի Կոբախիձե

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ նոր ուսումնական տարում 100 դպրոցում կբացվի ռոբոտաշինության ակումբ, ինչպես նաև STEM ակումբ կբացվի լրացուցիչ 100 դպրոցում՝ տարրական մակարդակում։ Նա այս մասին հայտարարել է կառավարության նիստում՝ խոսելով հանրակրթության նորությունների մասին։ «Սկսվում է նոր ուսումնական տարին։ Դպրոցներում կսկսեն սովորել 45 հազար առաջին դասարանցի, որոնցից 38 հազարը՝ պետական, իսկ 7 հազարը՝ մասնավոր։ Մինչև…

Read More
Դավիթ Խուդաթյանը Բաթումիում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի բացմանը

Դավիթ Խուդաթյանը Բաթումիում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի բացմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանում՝ Բաթումի քաղաքում, այսօր մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։ Ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն…

Read More
Դավիթ Մումլաձեն նշանակվել է Սամցխե-Ջավախի նահանգապետի առաջին տեղակալ

Դավիթ Մումլաձեն նշանակվել է Սամցխե-Ջավախի նահանգապետի առաջին տեղակալ

Դավիթ Մումլաձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի շրջանի նահանգապետի առաջին տեղակալ։ Նորանշանակ պաշտոնյան ունի պետական և մասնավոր ոլորտներում երկարամյա աշխատանքային փորձ։ Տարբեր տարիներին նա աշխատել է իրավապահ մարմիններում, Պետական անվտանգության ծառայությունում, մասնավոր անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում։ Դավիթ Մումլաձեի աշխատանքային գործունեությունը ներառում է՝ 2020 թվականից մինչ օրս՝ Սամցխե-Ջավախքի ուղղությունների կառավարման կազմակերպության գործադիր տնօրեն։ 2018–2020 թթ.՝ «Ինտեր Սեքյուրիթի Ջորջիա»…

Read More
Իոսեբ Ալիբեգաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ

Իոսեբ Ալիբեգաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել մունիցիպալիտետի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և սակրեբուլոյի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքները, ինչպես նաև առկա մարտահրավերներին ժամանակին արձագանքելու և դրանց լուծման արդյունավետ ուղիները։ Կողմերը կարևորել են տեղական ինքնակառավարման և…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոցի սաների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոցի սաների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին այցելել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոց և հանդիպել ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում երիտասարդները քաղաքապետի հետ զրուցել են մասնագիտության ճիշտ ընտրության, նպատակների սահմանման և կարիերայի զարգացման կարևորության մասին։ Նրանք նաև քաղաքապետարանի ղեկավարին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ։ Վարլամ Ծիկլաուրին երիտասարդների հետ կիսվել է քաղաքապետ դառնալուն նախորդած…

Read More
Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ

Ախալցխա քաղաքի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքին ծանոթացել և իրականացվող ծրագրի շուրջ քննարկում է անցկացրել Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ։ Նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոնի և արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման աշխատանքներն իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը։…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում ակտիվորեն ընթանում են հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն քաղաքապետի տեղակալ Դավիթ Պապաշվիլիի հետ այցելել է Նիջգորի և ծանոթացել իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է դպրոցի շենքի վերանորոգում, լրացուցիչ դասասենյակների կահավորում և ջեռուցման համակարգի կազմակերպում։ Վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 141 504 լարի։ Աշխատանքներն այս…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում վերակառուցվում է 1,7 կմ ճանապարհահատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում վերակառուցվում է 1,7 կմ ճանապարհահատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության պետ Արա Մովսիսյանը համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ այցելել է Տուրցխ գյուղ և ծանոթացել ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է ինչպես գյուղի մուտքի ճանապարհի, այնպես էլ ներքին գյուղական ճանապարհի ամբողջական վերակառուցում։ Աշխատանքների շրջանակում ամբողջությամբ կվերականգնվի ճանապարհի 1,7 կիլոմետրանոց հատվածը։ Նախատեսվում է նաև ջրահեռացման համակարգի և ճանապարհային նշանների տեղադրում։ Ենթակառուցվածքային…

Read More

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Քրիստոֆ Կամպի հետ, որը Վրաստանում է աշխատանքային վիզայով: Տեղեկատվությունը հրապարակել է Հանրային պաշտպանի գրասենյակը: Նրանց խոսքով՝ հանրային պաշտպանը ԵԱՀԿ հանձնակատարին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսել է տարեկան զեկույցներում արտացոլված մարտահրավերների և դրանց լուծման համար մշակված առաջարկությունների մասին:…

Read More
Ախալցխայում ուսանողները մարզական համալիրի ծառայություններից կօգտվեն 50% զեղչով

Ախալցխայում ուսանողները մարզական համալիրի ծառայություններից կօգտվեն 50% զեղչով

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման նպատակով հոկտեմբերի 1-ից Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի, ինչպես նաև «Օպիզարի» և «Կոնստրակտ 2» քոլեջների ուսանողները Ախալցխայի մարզական համալիրի լողավազանից և մարզասրահից կօգտվեն 50% զեղչով։ Զեղչային ծրագրից օգտվելու համար ուսանողները մարզական համալիրի վարչակազմին պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ակտիվ ուսանողի կարգավիճակը հաստատող վկայական։ Նախաձեռնության նպատակն…

Read More
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում բնական գազի մուտքն արդեն իրականություն է։ Այս առիթով գյուղում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն, որի ընթացքում հանդիսավորությամբ վառվել է բնական գազի մուտքը խորհրդանշող ջահը։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, փոխնախագահ Նաիրի Իրիցյանը, մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։ Դադեշում բնական գազի հասանելիությունը կարևոր…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերին՝ ընդգծելով դրանց հետագա ամրապնդման և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ…

Read More
Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիում անցկացվել է անվճար բժշկական արշավ

Ադիգենիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Գլոբալմեդ համալսարանական կլինիկայի» կազմակերպմամբ Ադիգենի ավանում անցկացվել է անվճար բժշկական արշավ։ Արշավի շրջանակներում տարբեր ոլորտների մասնագետ բժիշկները տեղի բնակիչներին տրամադրել են անվճար խորհրդատվություն՝ նյարդաբանության, գինեկոլոգիայի, սրտաբանության, վիրաբուժության, վնասվածքաբանության, թերապիայի և ուռուցքաբանության ուղղություններով։ Բնակիչները հնարավորություն են ունեցել նաև անվճար անցնելու ուլտրաձայնային հետազոտություն և սրտագրություն՝ ստանալով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են…

Read More
Ախալքալաքում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն

Ախալքալաքում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն

Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է ազատ ոճի լողի քաղաքային առաջնություն։ Մրցաշարին Ախալքալաքի քաղաքային մարզական համալիրում ներկա են գտնվել մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը։ Մրցույթին մասնակցել է 30 տեղացի մարզիկ, որոնք մրցել են աղջիկների և տղաների առանձին թիմերով՝ հինգ տարիքային խմբերում։ Առաջնության արդյունքներով հաղթողներն…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվում է․ ծրագրի արժեքը՝ 845 հազար լարի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվում է․ ծրագրի արժեքը՝ 845 հազար լարի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղում մեկնարկել են գյուղական ճանապարհի վերականգնողական աշխատանքները։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել Կարցեպի գյուղի մայրուղուց մինչև Ազմանա գյուղ տանող ճանապարհը։ Աշխատանքների ընթացքում ճանապարհը կասֆալտապատվի, ինչպես նաև կկառուցվի ջրահեռացման համակարգ։ Ենթակառուցվածքային ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 845 000 լարի։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի Ազմանա գյուղի բնակիչների…

Read More
Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակ ստանալու 29 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակ ստանալու 29 դիմում

Ախալցխայի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» հերթական նիստը։ Նիստը վարել է Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։ Խորհրդի անդամները քննարկել են բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ստացված 29 դիմում։ Քննարկման արդյունքում 21 դիմումի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները լսել են նաև վկայականների տրամադրման…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը

Ասպինձայի մունիցիպալիտետում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը

Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին՝ Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի հետ համատեղ, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և սակրեբուլոյի անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքներն ու առկա մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խնդիրների ժամանակին լուծման ուղիներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և…

Read More
Ասպինձայում ներկայացվել է դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացը

Ասպինձայում ներկայացվել է դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացը

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին, իր տեղակալներ Վախթանգ Մերաբիշվիլիի և Սերգի Մուշկուդիանիի, Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի և Ասպինձայի քաղաքապետարանի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Մամանա Զաքաիձեի հետ միասին, ուսումնասիրել է Ասպինձայի հանրային դպրոցում դպրոցական համազգեստի վաճառքի գործընթացը։ Գործընթացին մասնակցել են նաև Ասպինձայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն և Ասպինձայի հանրային դպրոցի տնօրեն Կլարա Զեդգինիձեն։ Առաջին դասարանցիների ծնողները…

Read More