Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս ողջունում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու որոշումը և շնորհակալություն ենք հայտնում մեր հորդորները հաշվի առնելու համար: Միաժամանակ դատապարտում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի որակումներն այս փաստի առնչությամբ և կոչ ենք անում…

Read More
Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մայիսի 8-ին մի խումբ ախալցխահայեր միկրոաֆտոբուսով այցելեցին Երեւան մասնակցելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու ժողովրդական տոնախմբությանը։ Այցելությունը իրականացվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, որի իրականացմանը օժանդակեց գործարար Սամվել Աղեկյանը։ Երեւանում ախալցխացիներին դիմավորեց գործարար Սամվել Աղեկյանը, ինչից հետո բոլորը միասին շարժվեցին Հանրապետության հրապարակ։ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի հետ միասին Ախալցխայից ժամանած ժողովուրդը…

Read More
Հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը

Հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը

Hetq.am-«Փոխադարձաբար ինքնության նկատմամբ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ-վրացական բարեկամությունը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը նախորդող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու իշխանության կառավարման տարիներին հայ-վրացական հարաբերությունները ֆորմալ…

Read More
Վերարժեւորելով «Բաց ձեռքերի» բարի հեղափոխությունը

Վերարժեւորելով «Բաց ձեռքերի» բարի հեղափոխությունը

2018-ի ապրիլյան` «Բաց ձեռքերի հեղափոխություն»-ը բացառիկ հնարավորություններ է ստեղծում 30 տարի շարունակ ցիկլային ճգնաժամերով ու ռեսուրսամաշ անկումներով անցած Հայաստանի ու մեր ժողովրդի համար: Ստեղծվել, կամ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կարելի կլինի առնվազն մասամբ ազատվել վերջին 3 տասնամյակներին կուտակված աղբից, վերագնահատել ու շտկել սխալները, մաքրել ավգյան ախոռներն ու մեր երկիրը դնել զարգացման ու բարգավաճման…

Read More
Կոչ ենք անում ՀՀԿ-ին չգնալ սադրանքների եւ ընդունել ժողովրդի հաղթանակի փաստը

Կոչ ենք անում ՀՀԿ-ին չգնալ սադրանքների եւ ընդունել ժողովրդի հաղթանակի փաստը

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չգնալ սադրանքների ու առճակատման ճանապարհով եւ վերջնականապես ընդունել Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը։ Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները անկասկած վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը համազգային ժողովրդական հեղափոխություն է, որի պահանջը քաղաքացիների մեջ հասունացել էր տասնյակ տարիների ընթացքում։ Այս առումով ճիշտ կլինի ՀՀԿ-ն հետեւի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունը։ Ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը հետընթաց է Հայաստանի բռնած ժողովրդավարական ուղուց եւ կարող է մեծ ու անդառնալի վնաս հասցնել ՀՀ-ԵՄ ու ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններին, ինչպես նաեւ վնասել ՀՀ֊ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության փաստաթղթերի վավերացման գործընթացին։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը…

Read More
Aliq.ge-Թբիլիսում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել

Aliq.ge-Թբիլիսում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել

Aliq.ge-Վրաստանում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ի աջակցություն Հայաստանում իրականացվղ խաղաղ անհնազանդության ակցիայի ընդդեմ գործող իշխանությունների և խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության կիրառման դեմ վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 14:30-ին բողոքի ակցիա է հայտարարվել: Ակցիայի հրավերը տարածվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ակցիայի կազմակերպիչները հորդորում են միանալ իրենց և Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ պահանջել բացառել ՀՀ մայրաքաղաք Երևանում խաղաղ…

Read More
Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխա։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։ Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի քաղաքային խորհրդի…

Read More
Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Չորս երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կարեւորել են քառակողմ ձեւաչափի ձեւավորումը `ինչպես երկրների միջեւ հարաբերությունների խորացման, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ամրապնդման գործում: Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է իր երկրի վերաբերմունքը տվյալ քառակողմ ձեւաչափին եւ մասնակից…

Read More
Մենք ջանք չենք խնայելու, որ Արսենի կյանքը փրկվի. Սեւակ Արծրունի

Մենք ջանք չենք խնայելու, որ Արսենի կյանքը փրկվի. Սեւակ Արծրունի

Arevelk.am-ի Հարցազրույց Արսեն Արծրունու եղբոր՝ գործարար, հասարակական գործիչ Սեւակ Արծրունու հետ -Անցյալ տարեվերջին Արսեն Արծրունու հարազատները ահազանգ հնչեցրին, որ բանտարկության մեջ գտնվող Արսենի առողջական վիճակը վատ է, եւ նրան բանտային պայմաններից դուրս բուժում է անհրաժեշտ: Բավական ժամանակ է անցել այդ ահազանգից, սակայն Արսենը դեռ անազատության մեջ է: Ինչպե՞ս է նրա առողջական վիճակն այսօր: -Արսենը տառապում…

Read More
Վերին Լարսում այս տարի կմեկնարկեն նոր թունելի կառուցման աշխատանքները

Վերին Լարսում այս տարի կմեկնարկեն նոր թունելի կառուցման աշխատանքները

Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել. այս տարի Վերին Լարսում վերջապես կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտին է մոտենում, իսկ մինչև այդ արդեն հստակ պայմանավորվածություն կա՝ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաև ճանապարհը։ «Թունելի կառուցումն, իհարկե, ավելի ուշ կավարտվի, որովհետև դա ժամանակ…

Read More
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է…

Read More
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից…

Read More
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ

Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ

ԱԺ–ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունը ԱԺ-ն ողջունեց ծափերով: ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում Արմեն…

Read More
Պետք է ամեն գնով ամրացնենք մեր պետականությունը

Պետք է ամեն գնով ամրացնենք մեր պետականությունը

Ամուր պետականությունը հիմքն է ցանկացած ազգի գոյատեւման ու դա կարծես շատերի համար գաղտնիք չէ։ Չնայած դրան, մեր ժողովրդի մեջ քչերն են խորանում դրա իմաստի մեջ եւ ավելի քչերը քայլեր կատարում պետականությունը ամրապնդելու ուղղությամբ։ Բացարձակ մեծամասնությանը կարծես հետաքրքիր չէ, թե որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում։ Նրանք չեն մտածում, որ անգամ հսկա ու հին ազգերը,…

Read More
Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա

Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա

Հայոց հաղթական մայիս. Շուշիի ազատագրում, Մեծ հայրենական, Բաշ Ապարան, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի առաջին Հանրապետություն: Եվ Կամիլը՞ Եվրատեսիլում: Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` Եվրատեսիլում, Հայաստանը կարող է ներկայացնի Կամիլը, նույն ինքը՝ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ Արսենը): Նա կմարմնավորի խեղկատակի՝ նողկալի մի կնոջ կերպար, որը ոչ մի ընդհանրություն չունի արդի մշակույթի ու արվեստի հետ: Գուցե, Արսենը հրաշալի մարդ…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ: 26 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր մղում հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից,…

Read More
Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները

Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, տեղի ունեցավ զինվորական պատիվներով ծաղկեպսակի զետեղման արարողություն, կատարվեց…

Read More
Մոսկվան կորցնում է Կովկասը

Մոսկվան կորցնում է Կովկասը

Վրաստանին տրամադրվող ռազմական հզորությունները կհանգեցնեն նոր արկածախնդրության` ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: «Ռուսական կողմը կրկին նկատում է վտանգ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մեջ: Վերջերս Պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին տրամադրվող «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգի մասին որոշումը: Սա Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի ռազմական համագործակցության առաջին դեպքն է` 2008թ-ից այս…

Read More
Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին

Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին

Նոր օրենքի համաձայն՝ այսուհետ Հայաստանում տուգանելու են նաեւ օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին, ովքեր այդ մասին կտեղեկանան պետական մաքսակետում։ Սահմանին օտարերկրյա համարներով մեքենաների վարորդները կտեղեկանան, թե ինչ վարորդական խախտումներ են իրականացրել Հայաստանում եւ մինչև երկրի սահմանը հատելը կպարտավորվեն վճարել համապատասխան տուգանքը։ Այս նորությունը չափազանց կարեւոր է Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության համար, քանզի նրանց մեծ մասը Հայաստանում երթեւեկելիս ընդհանրապես…

Read More
Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Քիչ առաջ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Հիշեցնենք, որ Եվրամիության հետ…

Read More
Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

Վերջին ժամանակներս մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարեւոր պատմական գործընթացներ, որոնք մեծ հավանականությամբ մաս են կազմելու նոր աշխարհաքաղաքական բեւեռի։ Խոսքը նրա մասին է, որ կարծես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը ու Սիրիան Ռուսաստանի ջանքերով ձեւավորում են ընդհանուր շահերից բխող յուրահատուկ մի դաշինք, որում ամեն երկիր ունենալու է իր շահը ու դերակատարությունը։ Այս եզրակացությանը կարելի է հանգել…

Read More
Ո՞ւմ շահերին է ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը

Ո՞ւմ շահերին է ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասին հանրությունը տեղեկացավ 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ միջպետական փաստաթուղթ ստորագրվեց երկաթգծի շինարարության վերաբերյալ։ Այդ օրվանից սկսած չեն դադարում խոսակցությունները երկաթգծի շինարարության ու շահագործման թեմայի վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ տվյալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը ավելի շատ քաղաքական, կամ ավելի ճիշտ հոգեբանական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քան տնտեսական։ Հոգեբանական…

Read More

ՀՀ նախագահ․Միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմից դուրս

PanARMENIAN.Net — ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք…

Read More

Ուշագրավ իրավիճակ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման նախօրեին

Ադրբեջանը հայերին կխանգարի՞ Վրաստանում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Հայաստանի կողմից Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու օգտագործման հավանականությունը, որի բացումը կայանալու է հոկտեմբերի 30-ին Բաքվում:Ինչպես հայտնի է, բացմանը մասնակցելու է Թուրքիայի նախագահ Էրդողանը, եւ Ադրբեջանը, որն ամենաշատ ներդրումն է արել նախագծում, բացումը ներկայացնում է որպես իր դիվանագիտական հաղթանակ: Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Հայաստանը կարող…

Read More

Հայաստան-Վրաստան հարաբերություններ. լրջացե՛ք, դարը փոխվել է

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած ցավալի միջադեպը կրկին վեր հանեց թե՛ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների, թե՛ ջավախահայության խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը: Ըստ հասած տեղեկությունների՝ գյուղում, Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա, 10-րդ դարի քաղկեդոնական եկեղեցու տարածքում, որտեղ պետությունը վերականգնողական աշխատանքներ է կատարում, հայ բնակիչները փորձել են խաչքար տեղադրել առանց պետության հետ համաձայնեցնելու,…

Read More