«ՀԺ». Վրաստանում ՀՀ դեսպանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում: Այսօր, երբ armtimes.com-ը փորձեց Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի շուրջ, դեսպանատնից պատասխանեցին, որ Վարդանյանն աշխատանքի չի եկել: Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ…

Read More

Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար. Վրաստանի նախագահ

Հայաստանն ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին սեպտեմբերի 25-ի, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին բարձր…

Read More

Ռուսաստանը վերցնում է հայկական բանակը – 2

Ազգային ժողովի մեծ օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, որն ամենայն հավանականությամբ կքննարկվի առաջիկա նստաշրջանում: Խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել այս նախագիծը: Կասկածից վեր է, որ բացի «Ելք» խմբակցությունից, մյուս…

Read More
Հայրենիքը սիրող ու հող չհանձնող ախալցխացին

Հայրենիքը սիրող ու հող չհանձնող ախալցխացին

Ախալցխացի Գեւորգ Իրիցյանին Ջավախքի ժողովուրդը ճանաչում է Ղաչաղ Գեւորգ անվան տակ: Դեռ երիտասարդ տարիքից նա հերոսաբար մասնակցել է Արցախյան ազատամարտին, որի ժամանակ ընկերակցել է Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ), Ժիրայր Սեֆիլյանին եւ շատ ուրիշ հերոս տղաների: Գեւորգը  մշտապես եղել է ազգին, հայրենիքին ու ընկերներին նվիրված անհատ: Իր հայրենի Ախալցխայում եւս նա անտարբեր չի եղել հայության…

Read More

Չինական նորագույն զենք Հայաստանին. Մոսկվայում անհանգիստ են

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան եւ ռազմական համագործակցության վերաբերյալ բանակցությունները ուշագրավ արձագանք են գտել Ռուսաստանում: Ռուսական ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը բավական տգեղ շեշտադրումներով նյութ է տեղադրել, այնուհետեւ հեռացրել, երեւում է՝ Երեւանի պահանջով: Նյութը վերնագրված է «Զենքի հետևից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները»: «Հավանաբար այս զինատեսակների նման ահռելի քանակությունը Հայաստանին քիչ թվաց…

Read More

Օգոստոսի 11-ը Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրն է

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը: Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների: Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի և…

Read More

«Ստալինն ուզում էր վերադարձնել հայկական հողերը». Մոսկվան փորձում է կանխել Armexit-ը

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» հոդված է հրապարակել, որում պնդում է, որ իբր 1945 թվականի օգոստոսին Ստալինը մտադիր էր «վերադարձնել պատմական հայկական հողերը», դուրս գալ Բոսֆոր եւ Դարդանել, սակայն Նագասակիի վրա նետված ամերիկյան ռումբը խանգարել է: Հեղինակները ենթադրում են, որ ԱՄՆ-ն Ճապոնիայի վրա ռումբ է նետել, որ Ստալինին զգուշացնի՝ եթե հարձակում սկսի հայկական հողերի վրա, ռումբը կարող…

Read More

Հատուկ գործողություն սահմանին

Հուլիսի 31-ին Ադրբեջանը հայտնեց իր ԶՈՒ զոհված լեյտենանտի մասին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հայկական ուժերի կողմից Թովուզի բնակավայրերի գնդակոծության հետեւանքով:Մինչ այդ, ադրբեջանական կողմը կրկին լարել էր իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի սահմանագծում: Գնդակոծվել էին բնակավայրերը: Ամբողջությամբ շարքից հանվել էր հայ ֆերմերներից մեկի տնտեսությունը: Դիպուկահարը կրակել էր 14-ամյա պատանու ուղղությամբ, ով կարողացել էր թաքնվել ու ողջ մնալ:ՀՀ…

Read More
Հայաստանն ու Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին

Հայաստանն ու Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին

Հայաստանն ու Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին: Այս մասին նշվել է Վրաստանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի եւ Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հանդիպման ժամանակ: Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությունում էին ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Աշխատանքային…

Read More

«Սովորենք վրացերեն» ծրագիրը Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողների համար

Արդեն երկրորդ տարին է ինչ «Ջավախք» բարեգործական հիմնադրամի  աջակցությամբ և հովանավորությամբ «Ջավախք» ուսանողական միությունը կազմակերպում է «Սովորենք վրացերեն»  ծրագիրը: Ծրագիրը իր մեջ ներառում է վրաց լեզվի երեք՝ A, B և C մակարդակների ուսուցում, որին մասնակցում են, մասնավորապես Հայաստանի բուհերում սովորող Ջավախքցի ուսանողները և երիտասարդները՝ առանց տարիքային սահմանափակման: Այս ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի սովորելու վրացերեն…

Read More

Վերջին ամիսներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է. վարչապետ

Վերջին ամիսներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի եւ Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը եւ Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել…

Read More
Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Մայիսի 28-ը համայն հայության համար մեծ տոն է: 1918թ. այդ օրը մեր ժողովուրդը կարողացավ վերականգնել իր դարերով կորցրած անկախությունը եւ երկիրը փրկեց վերջնական կործանումից: Այդ օրերին երբ մեր հայրերը անկախություն էին հռչակում հայ ժողովուրդը կենաց մահու պատերազմ էր մղում Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Ջավախքում: Հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ…

Read More
Տեսադիտման համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի հնարավորությունները

Տեսադիտման համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի հնարավորությունները

Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղադրված տեսադիտման համակարգերը առաջնագիծը հաջողությամբ ու արդյունավետ վերահսկելու հնարավորություն են ընձեռում։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։ Նրա խոսքով՝ այդ համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի՝ հակառակորդի տեղաշարժը տեսնելու եւ վերահսկելու հնարավորությունը։…

Read More

Հայաստանում է Վրաստանի կրթության և գիտության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…

Read More
Մայիսի 1-ը ջավախքցի ուսանողների հերթական հանդիպման առիթ

Մայիսի 1-ը ջավախքցի ուսանողների հերթական հանդիպման առիթ

Մայիսմեկյան աշխատավորների տոնը առիթ դարձավ ջավախքի երիտասարդների հերթական համախմբան համար: Մի խումբ ուսանողներ, ՋՈՒՄ -ի նախագահ Էդգար Չախոյանի գլխավորությամբ իրենց քայլերթն սկսեցին Ազատության հրապարակից հասնելով մինչև «Անգլիական» այգի: Ջավախքցի երիտասարդների մոտ գեղեցիկ ավանդույթ է դարձել ոչ աշխատանքային օրերը օգտակար օգտագործելը: Այսօր էլ այդ ավանդույթը պահպանելով նրանք անմոռանալի օր անցկացրին: Մի քանի ժամ տևած բացօթյա հանգիստը…

Read More
Նալբանդյանն ու Թիլերսոնը ուղերձներով են փոխանակվել

Նալբանդյանն ու Թիլերսոնը ուղերձներով են փոխանակվել

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետական քարտուղարը ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել…

Read More

Վրաստանի ԱԳ նախարարն Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ: Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ուղեկցել անմար կրակի մոտ: Վրացի նախարարը չի մտել թանգարան-ինստիտուտ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան, կան…

Read More

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 8:20-ի դրությամբ ստացվել են 1807 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 88 տոկոսը։ Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,06 տոկոս. «Ելք» դաշինք-7,69 «Ազատ դեմոկրատներ»-0,90 «Հայկական վերածնունդ»-3,71 «Ծառուկյան» դաշինք- 27,58 Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,62 Հանրապետական կուսակցություն- 49,06 Կոմունիստական կուսակցություն-0,74 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,08 ՀՅ Դաշնակցություն-6,61 Նշենք, որ…

Read More
Վաղվա Հայաստանը

Վաղվա Հայաստանը

«Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու». Ազգային հերոս Մովսես Գորգիսյան Ընդամենը 100 տարի առաջ մեր հայրենապաշտ հայրերը երազում էին փշրել ժողովրդի միջից դարերով ոսկրացած  հպատակության հոգեբանությունը եւ նոր հայի տեսակով կերտել ազատ, անկախ ու պատմական սահմանները վերականգնած Հայաստան: 1918թ. վերջապես նրանց երազանքը մասամբ իրականություն դարձավ եւ մենք ունեցանք անկախ հայրենիքի փոքրիկ հողակտոր, որը մեծ…

Read More

Հորդոր Հայկ Դեմոյանին՝ ձեռնպահ մնալ Ջավախքի հանդեպ և հայ ժողովրդին հատվածականացնելու նմանատիպ դիրքորոշումից

«ՋԱՎԱԽՔ»  ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ և «ՋԱՎԱԽՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Տարիներ առաջ «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը հարց էր բարձրացրել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի առջև հայոց պատմության Ջավախքին առնչվող հատվածը պատշաճ ձևով և չափով ներկայացնելու համար: Քանզի այն գրեթե լուսաբանված չէր, որից էապես տուժում էր հայ ժողովրդի մի ստվար հատվածի պատմական կենսագրությունը: Ջավախքի պատմության ուսումնասիրությունը ոչ…

Read More

Հայաստանը Բրյուսելի և Մոսկվայի միջև

Ընթացիկ շաբաթվա սկզբում վրացական «ՆետԳազեթի» հրատարակչությունը հրապարակել է «Հայաստան՝ բարդ ընտրություն Բրյուսելի և Մոսկվայի միջև» անվամբ հոդված։ Գաղտնիք չէ, որ երկար տարիների ընթացքում արտաքին քարոզչության ազդեցության տակ գտնվող վրաց հասարակությունը զրվկած է եղել տարածաշրջանում զարգացող իրադարձությունների ամբողջական պատկերը տեսնելու հնարավորությունից, ի վիճակի չէր պատասխանելու «տարածաշրջանում ովքեր և ինչի համար են ընկերություն անում միմյանց հետ» հարցին։…

Read More

Ախալցխացի Մարիամ Հարությունյանը դարձել է Հայաստանի լավագույն ուսանող

Երեկ ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ամենամյա այս մրցույթը ևս մեկ միջոց է, որով պետությունը խրախուսում և հայտնաբերում է լավագույն ուսանողներին, ինչպես նաև աջակցում ՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում: «Լավագույն ուսանող» մրցույթը հաղթելու համար…

Read More

200 ջավախքցի ուսանողների եռօրյա հանգիստը Ծաղկաձորում

Փետրվարի 24-ից 26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ուսանողական ակտիվ հանգիստ։ Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու և մասնակցելու բազմաթիվ մրցույթների։ Այս հանգիստը շատ լայն հնարավորություն էր Ջավախքցի ուսանողների համար ևս մեկ անգամ հավաքվելու նույն հարկի տակ, առավել սերտ շփվելու և իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու։ Առաջին օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցույթային խաղին` ցուցաբերելով…

Read More

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա։ Ի՞նչ է պակասում այստեղ։ Պակասում է երկու պետությունների հասարակությունների, հատկապես երիտասարդության շփումը, հաղորդակցումը։ Ադրբեջանա-թուրքական պրոպագանդան վրացական մամուլը հեղեղել է Հայաստանի և հայերի մասին վատ ու կեղծ լուրերով, և սա ազդում է վրացի շարքային քաղաքացիների դիրքորոշումների վրա։ Եթե լինեն շփումներ, փոխադարձ այցելություններ, կոնֆերանսներ,…

Read More

Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ սփյուռքահայությանը

Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը,…

Read More

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ է պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

Հակառակ միջազգային հանրության կոչերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջներին՝ անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Շարունակելով բանակցային գործընթացի…

Read More