Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան
Վերջին շրջանում իրավիճակը կայուն լարված է՝ հատկապես Արցախում, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Պատասխանելով Ներքին Հանդում հակառակորդի զորքի մեկ կիլոմետր առաջխաղացման և Հայաստանի սուվերեն տարածք մտնելու մասին հարցին՝ Սարգսյանը վստահեցրել է՝ որևէ տեղ առաջխաղացում չի եղել: Սարգսյանը նշել է նաև՝ աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով չի բացառվում, որ…
