Ուկրաինան և Մոլդովան երկկողմ խումբ կստեղծեն՝ Եվրամիությանն ինտեգրումը համակարգելու համար. Շմիհալ

Կիևը և Քիշնևը պայմանավորվել են ստեղծել երկկողմ խումբ՝ Եվրամիությանն ինտեգրումը համակարգելու համար՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ ամփոփելով Մոլդովայի կառավարության ղեկավար Նատալյա Գավրիլիցայի այցի արդյունքները։ «Այսօր մենք ձեռք ենք բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Մենք ստեղծում ենք երկկողմ աշխատանքային խումբ՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրումը համակարգելու համար»,- նշել է Շմիհալը: Նա հավելել է, որ…

Read More
Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատգամավոր է հոսպիտալացվել
		06.12.2022 . Միջազգային

Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատգամավոր է հոսպիտալացվել 06.12.2022 . Միջազգային

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: «Պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է կոնֆլիկտի: «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նիստը նախագահող խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը վեճից հետո ժամանակավորապես ընդհատել…

Read More

Ֆրանսիայի Սենատի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Արցախի ինքնիշխանությունը հարգելուն

Ֆրանսիայի Սենատի սոցիալիստների, բնապահպանների և հանրապետականների խմբի ղեկավար Պատրիկ Կանները հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Հարությունյանի հետ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյի հետ վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը, որը բախվել է ադրբեջանական…

Read More

Գլխավոր դատախազի տեղակալը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 5-12-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Վաշինգտոնում ընթացող՝ «‎Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կազմակերպած՝ «‎Կոռուպցիայի դեմ» խորագրով միջազգային 20-րդ համաժողովին: Դեկտեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Կողմերը…

Read More

Ինտերպոլին անդամակցող պետությունների ներկայացուցիչների վեհաժողովում քննարկվել են համագործակցության հարցեր

Նոյեմբերի 28-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 17-րդ վեհաժողովը, որի նպատակը անդրազգային հանցագործության դեմ պայքարի հեռանկարների քննարկումն էր: Վեհաժողովն անցել է «Գործենք միասին համաշխարհային սպառնալիքների դեմ» խորագրի ներքո: Աշխատանքներին մասնակցում էր Ինտերպոլի 142 անդամ երկրների շուրջ 300 պատվիրակ, Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, Գործադիր կոմիտեի անդամները, այլ…

Read More

Ղազախստանը կսկսի նավթ արտահանել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Բայրամովը տեղեկացրել է, որ հաջորդ ամսից Ղազախստանը կսկսի նավթ արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը: «Թյուրքական երկրները մեծացնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Հաջորդ ամսից Ղազախստանը նավթ կարտահանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ Վրաստանի սևծովյան ափ տարեկան կարտահանվի 1,5 մլն տոննա նավթ և լրացուցիչ 3,5 մլն տոննա նավթ»,- գրել է…

Read More

Կուրսկի օդանավակայանում անօդաչու սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կուրսկի շրջանի օդանավակայանի վրա՝ Telegram-ի ալիքում հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը: «Կուրսկի օդանավակայանի շրջանում անօդաչու սարքի հարձակման հետևանքով նավթահանող սարք է այրվել։ Տուժածներ չկան։ Հրդեհը տեղայնացված է։ Բոլոր հատուկ ծառայություններն աշխատում են տեղում»,- նշել է պաշտոնյան: Նշվում է նաև, որ Կուրսկի օդանավակայանում հրդեհի վայր է ուղարկվել երեք հրշեջ գնացք։ Բռնկվել…

Read More

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանին և Արցախին

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին Պեկրեսը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես վերահաստատեցի իմ համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում»,- գրել է Պեկրեսը:

Read More

Շալվա Պապուաշվիլի. Վրաստանը հաստատապես պատկանում է Եվրոպային |

Վրաստանն արդեն որդեգրել է եվրոպական հեռանկարը Եվրամիության ինտեգրման ճանապարհին, և նրա եվրոպական ապագայի մասին, որի մասին երազել են շատ սերունդներ, և որի համար պայքարել են բազմաթիվ սերունդներ, այլևս որևէ հարց չկա։ Վրաստանը հաստատապես պատկանում է Եվրոպային, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Կլինգենդաելի ինստիտուտում հանրային քննարկման ժամանակ։ Խոսելով Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին՝…

Read More

ՄՊՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Մրցակցության քաղաքականության նպատակները» համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)՝ մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո:   Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:   Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում…

Read More
Քննարկվում է Ուկրաինայի հարցով «ինչ-որ միջազգային տրիբունալի ստեղծման» հարցը. Բլինքեն
		06.12.2022 . Միջազգային

Քննարկվում է Ուկրաինայի հարցով «ինչ-որ միջազգային տրիբունալի ստեղծման» հարցը. Բլինքեն 06.12.2022 . Միջազգային

Ուկրաինայի իրադրությունը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների և դիվանագիտության միջոցով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal թերթի համաժողովում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կողմնակից է, այլ ոչ թե «ֆիկտիվ զինադադարի»։ Պետքարտուղարը տեղեկացրել է, որ քննարկվում է Ուկրաինայի հարցով «ինչ-որ միջազգային տրիբունալի ստեղծման» հարցը:…

Read More

Չնայած Ադրբեջանում կոռուպցիոն մշակույթին՝ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցել է Բաքվի հետ՝ Աֆղանստան մատակարարումների համար. The Washington Post

Ամերիկյան The Washington Post օրաթերթն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը: Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009 թ. գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես Մայքլ և Սոնի Կոռլեոնեի «խառնուրդ»: Ըստ տեղակագրի՝ Ալիևի նպատակն այնպիսի քաղաքական միջավայրի ստեղծումն է, որտեղ նրա դինաստիան հարցականի տակ չի դրվում: «Ավելի…

Read More