Շրջափակման պայմաններում Ասկերանում մակարոնի արտադրամաս է գործարկվել

Շրջափակման պայմաններում Ասկերանում մակարոնի արտադրամաս է գործարկվել: Մեկ ամսում նախատեսում են 4 տեսակի 15 տոննա մակարոնեղեն արտադրել, իրացնել Արցախում: Բորիս Դադամյան (արտադրության պատասխանատու) — արտադրանքը համապատասխանում է մակարոնեղենի երկրորդ կարգի պետական ստանդարտին: Դրանք պատրաստվում են ցորենի փափուկ տեսակից: Արտադրամաս հիմնելու գաղափարը ծնվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, ասում է ընկերության տնօրեն Սամվել Բաբաջանյանը: Լաչինի միջանցքի…

Read More

Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Իրանի հետ երաշխիքային համաձայնագրի վերաբերյալ ԱԷՄԳ գլխավոր զեկույցին: Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ, և գործակալության պնդումը հիմնված է բացառապես կեղծ և անհիմն տեղեկատվության վրա, որը տրամադրել է իսրայելական անօրինական ռեժիմը՝ ասվում է հայտարարությունում: «Չնայած գործակալության պնդումների համար հիմնավոր և վստահելի փաստաթղթերի բացակայությանը, Իրանը կամավոր լրացուցիչ ստուգումների հնարավորություն է տվել…

Read More

Մոսկվան կարձագանքի դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու՝ Իսլանդիայի որոշմանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան համապատասխան կերպով կարձագանքի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու Իսլանդիայի ոչ բարեկամական որոշմանը՝ ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Իրավիճակի նման զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իսլանդական կողմի վրա։ Հաշվի կառնենք այս ոչ բարեկամական որոշումը ապագայում Իսլանդիայի հետ մեր կապերը կառուցելիս։ Ռեյկյավիկի բոլոր հակառուսական գործողություններին անխուսափելիորեն կհետևի համապատասխան արձագանք»,- նշել են գերատեսչությունից։   ՌԴ…

Read More

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան անվճար ներկայացումներ է բեմադրում մանկապարտեզներում ու դպրոցներում

Արցախի փոքրիկների առօրյան հեքիաթով է լցնում «Ծիլ» տիկնիկային թատրոնը: Պատերազմից հետո բացված ստուդիայում արդեն սովորում են հինգ տասնյակ երեխաներ, դպրոցներում ու մանկապարտեզներում բեմադրում անվճար ներկայացումներ: Թատրոնից բացի ունեն նաև կրթական ծրագրեր: «Ծիլ» տիկնիկային ստուդիան Արմեն Գաբրիելյանը հիմնադրել է 44-օրյա պատերազմից հետո:  Նա 6 տարեկանից հաճախել է Շուշիի Սոս Սարգսյանի անվան մանկական թատրոնը: Ասում է՝ մանկության…

Read More
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա այս տարի
		10.06.2023 . Տարածաշրջան

Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա այս տարի 10.06.2023 . Տարածաշրջան

Վրաստանը վստահ է, որ այս տարի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա. ի տարբերություն նախորդ տարվա՝ արդար որոշում կկայացվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:    Նա համոզմունք է հայտնել, որ իր երկիրը թեկնածուի կարգավիճակի արժանի է եղել նաև նախորդ տարվա հունիսին, Եվրահանձնաժողովն ինքն է հաստատել դա, երբ գնահատել է միավորներով:…

Read More

Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ COVID-19 համավարակի ժամանակ երեկույթներին իր մասնակցության վերաբերյալ հետաքննության ֆոնին: Հետաքննության շրջանակում ուսումնասիրվել են համավարակի տարբեր փուլերում կառավարության գործողությունները, ինչպես նաև այն հարցը, թե ինչ սխալներ կարելի էր կանխել: Մանդատը վայր դնելով՝ Ջոնսոնը այլևս չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի…

Read More

Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել հանրության տարբեր շրջանակների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների,…

Read More

Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի նրան կոչ անի դուրս բերել ռուսական զորքերն Ուկրաինայից՝ հայտնել է Reuters-ը: Ելույթ ունենալով Նյուրնբերգում գերմանական բողոքական եկեղեցու համագումարում՝ Շոլցն ասել է, որ քայլեր կձեռնարկի, որպեսզի ՆԱՏՕ-ն չներքաշվի պատերազմի մեջ:   Կանցլերի խոսքով՝ խելամիտ չէ ստիպել Կիևին…

Read More

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։   «Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։   Հայկական կողմը կորուստներ չունի։   Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-…

Read More

Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա հետ մայրաքաղաք է ժամանել նաև փոխվարչապետ Խրիստյա Ֆրիլանդը: Թրյուդոն այցը սկսել է Հիշատակի պատին ծաղկեպսակներ դնելով։

Read More

Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի շուրջ 14 մլրդ դոլար. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը Funke մեդիախմբի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի մոտ 14 մլրդ դոլար: Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ չշահագործվող են դարձել ավելի քան 20 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր, հացահատիկի պահեստները ջրի տակ են անցել։ Նշել է, որ ձկնային տնտեսությունը ևս լուրջ վնասներ կկրի: Մակեևը նաև հայտնել է,…

Read More

Դնեպրը իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը

Դնեպր գետն իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը՝ հայտարարել է Խերսոնի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն: Ռուսաստանի կողմից վերահսկվող Դնեպրի ձախ ափին գտնվող Նովայա Կախովկայում ջրի մակարդակը նվազել է 3 մ-ով՝ հասնելով 7 մ-ի: Այլ բնակավայրերում ևս նկատվում է ջրի մակարդակի նվազում: Հունիսի 10-ի առավոտվա դրությամբ հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6…

Read More
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման բանաձև
		10.06.2023 . Արցախ

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման բանաձև 10.06.2023 . Արցախ

Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։   Բանաձևում ընդգծվում է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120 000 բնակչի՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում…

Read More

ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին, օգնություն պետք է ստանան Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով բոլոր տուժածները:Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց գնդակոծությունների մասին հաղորդագրությունները:   «Ամբարտակի ոչնչացման հետևանքով տուժած բոլոր մարդիկ պետք է օգնություն ստանան՝ անկախ նրանից, թե…

Read More

Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել

Անկարայի Էլմադաղ շրջանում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ պայթյունին հաջորդել է հրդեհ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայություններին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։ Լրատվամիջոցնեի փոխանցմամբ՝ արտակարգ պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, կա հինգ զոհ: Ըստ վարկածի՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ չվերահսկվող քիմիական ռեակցիան:

Read More

Հայաստան-Ադրբեջան գործընթացում Եվրամիության միջնորդությունը պայմանավորված է Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության միջնորդությունը Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում, նշել՝ դրանք «դիտարկվում են աշխարհաքաղաքական հավակնությունների, սեփական սահմանների շուրջ ազդեցության նոր ոլորտներ յուրացնելու, տնտեսապես խոցելի պետությունները նորից գաղութացնելու ցանկությամբ»: Այդ համատեքստում դիվանագետն անդրադարձել է ԵՄ միջնորդական ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանը:…

Read More

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին զենք և զինամթերք է մատակարարում, որն օգտագործվում է Ուկրաինայում՝ փոխանցում է ТАСС-ը:   Նրա խոսքով՝ դրա դիմաց Ռուսաստանը Իրանին բարդ ռազմական տեխնոլոգիաներ է փոխանցում, ֆինանսական աջակցություն է տրամադրում, «ինչը Թեհրանը կարող է օգտագործել՝ Մերձավոր Արևելքում Բրիտանիայի գործընկերներին սպառնալու և բողոքի ցույցերը ճնշելու համար»:   Մոսկվան…

Read More