Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
		19.06.2023 . Տարածաշրջան

Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 19.06.2023 . Տարածաշրջան

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի նիստի մեկնարկին Վեհաժողովը քննարկեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։ Հայկական պատվիրակության անդամները առիթը բաց չթողեցին եվրոպական այս ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնելու Բաքվի սադրիչ գործողությունների մասին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց….

Read More

Հումանիտար հարցերին, ԼՂ-ում ճգնաժամին վերաբերող ցանկացած քննարկում կարևոր է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկում անցկացնելու որոշմանը բացասաբար է արձագանքել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:  «Այս թեմայով կազմակերպվող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակը չէ նման հարց…

Read More

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնը կքննարկի BRICS-ի գագաթնաժողովի հրավերը, եթե այն ստանա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դիտարկել մասնակցությունը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին, եթե նման հրավեր ստացվի։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ Հարավային Աֆրիկայի մայրաքաղաքում այդ երկրի արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո։ Նա նշել է, որ Ֆրանսիան որոշ ոլորտներում շփվում է BRICS-ի մի…

Read More

Իրավական փոխօգնության ասպարեզում Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ. Զոհուրի

Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։   Ընդունելով հարգարժան հյուրին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության…

Read More

Արաբական երկրների և ԵՄ նախարարների հանդիպումը հետաձգվել է Սիրիայի հարցում ԱՊԼ-ի դիրքորոշման պատճառով

Արաբական երկրների և Եվրամիության նախարարների ծրագրված հանդիպումը հետաձգվում է անորոշ ժամանակով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամների դիրքորոշման պատճառով, որոնք վերջերս որոշել են վերականգնել Սիրիայի լիիրավ անդամակցությունը տարածաշրջանային այս կազմակերպությանը։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաքում այցով գտնվող ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Եգիպտական ​​eXtra news հեռուստաալիքի հետ հարցազրույցի…

Read More

Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Լեռնային Ղարաբաղին

Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է երկրի Հանրապետական կուսակցության ավելի քան 170 պատգամավորների, սենատորների և տարածքային մարմինների ընտրված ղեկավարների, այդ թվում՝ Ժերար Լարշեի, Քսավիե Բերտրանի, Վալերի Պեկրեսի, Լորան Վուկեսի, Դեյվիդ Լիսնարի, Բրունո Ռետայոյի, Օլիվիե Մառլեի, Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Էրիկ Սիոտիի կոչը՝ կանխելու «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը: «Սա տագնապի…

Read More
ԵԽԽՎ-ն Լաչինի միջանցքի հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում. Վլադիմիր Վարդանյան
		19.06.2023 . Արցախ

ԵԽԽՎ-ն Լաչինի միջանցքի հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում. Վլադիմիր Վարդանյան 19.06.2023 . Արցախ

Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ տապալել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, ձախողվեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը;   «Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն ընդգրկեց այս հարցը ընթացող նստաշրջանի օրակարգում։     Հրատապ թեմայով քննարկումը կկայանա այս հինգշաբթի»,- նշված է գրառման մեջ։

Read More

Հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը չի քննարկվի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կկայանա հուլիսին Վիլնյուսում, Ուկրաինային դաշինքին միանալու առաջարկներ չեն ներկայացվի, երկուշաբթի Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Ո՛չ Վիլնյուսի գագաթնաժողովում, ո՛չ դրա նախապատրաստման ժամանակ մենք չենք քննարկում Ուկրաինային ՆԱՏՕ պաշտոնապես հրավիրելու հարցը, մենք քննարկում ենք, թե ինչպես Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ, Կիևին տրամադրել ռազմական մատակարարումների բազմամյա…

Read More

Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հետևելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության զարգացումներին. ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերում գրառում է կատարել իր գործունեության մասին: «Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք, հետևելու անվտանգության զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում։ ԵՄ առաքելությունը եղել է նաև Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է գործարանի սեփականատերերի հետ այս շաբաթ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո»։

Read More

Մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու համոզիչ երաշխիքներ չունենք. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը քիչ առաջ հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:    Հաշվի առնելով հարցադրումները՝ նա վերահաստատել է հետևյալը.   «1. Համակարծիք չեմ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:   2. Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի…

Read More

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները General Electric-ին զրկում են Ռուսաստանում տուրբիններ սպասարկելու հնարավորությունից

Միացյալ Նահանգների ընդլայնված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 18-ից, կարող են փակել արևմտյան էներգետիկ սարքավորումներ արտադրողների վերջին հնարավորությունը՝ շարունակել իրենց գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։ Ինժեներական ծառայությունների մատուցման արգելքը կանդրադառնա հատկապես ամերիկյան General Electric (GE) ընկերության վրա, որը շարունակում է Ռուսաստանի ՋԷԿ-երին սպասարկել գազատուրբիններ՝ ընդհանուր 5 գիգավատ հզորությամբ։ Коммерсантъ-ի զրուցակիցները մտավախություն են…

Read More

Աստանայում սպասվում է Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան-Իրան քառակողմ հանդիպում

Հունիսի 20-ին Աստանայում կայանալու է Սիրիայի հարցով Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Քառակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 10-ին՝ Մոսկվայում, արտգործնախարարների մակարդակով։

Read More

ՉԺՀ-ն և ԱՄՆ-ն Բլինքենի այցի ժամանակ առաջընթաց են գրանցել որոշ հարցերում. Սի Ծինփին

Երկուշաբթի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանը և Միացյալ Նահանգները ձեռք բերեցին առաջընթաց և պայմանավորվածություններ մի շարք հարցերի շուրջ, դա շատ լավ է»,- ասել է Չինաստանի նախագահը: Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի բանակցությունների ժամանակ «Չինական կողմը հայտնեց…

Read More

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կարող են հատել նաև նույնականացման քարտերով․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացմանը: Վրաստանի պառլամենտը նախագիծն արդեն վավերացրել է: Այնտեղ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս: Հայաստանում էլ…

Read More

Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ

Թե ե՛րբ կլինի ապաշրջափակումը, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Կլինի այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր հայերի և ադրբեջանցիների կողմից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն…

Read More

Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին։ Հարցին, թե ե՞րբ կարող են կարգավորվել բոլոր վիճելի հարցերը վերջնականապես, Օվերչուկը պատասխանել է. «Մենք հանդիպել ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ,…

Read More

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ 

Read More