Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման օրենքի հետ

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման մասին օրենքի հետ, որը, Բրյուսելի կարծիքով, կարող է խախտել եվրոպական իրավունքը՝ հայտնում է AP-ն: Լեհաստանի Եվրոպական հարցերով նախարար Շիմոն Շինկովսկի վել Սենկը հայտարարել է, որ Վարշավան փաստարկված կպատասխանի Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ օրենքի նպատակը Լեհաստանում և Եվրոպայում ռուսական ազդեցության ուսումնասիրումն ու…

Read More

Անսի կոմունայում երեխաների վրա դանակով հարձակված անձը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում

Ֆրանսիայի հարավ-արևելքում երեխաների վրա դանակով հարձակված անձը ծագումով Սիրիայից է և վերջերս փախստականի կարգավիճակ է ստացել Շվեդիայում: Տղամարդը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում։ Նախկինում նա ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։ Ֆրանսիայի դատախազությունը բացառել է ահաբեկչական շարժառիթը, գործը հետաքննվում է սպանության փորձի հոդվածով:

Read More

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2024-2030 թթ. ռազմական ծախսերի համար 413 մլրդ եվրոյի հատկացմանը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հավանություն են տվել 2024-2030 թթ. ռազմական պլանավորման մասին օրինագծին, որը նախատեսում է 413 մլրդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար: Երկրի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն ողջունել է օրինագծի հաստատումը։ Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի կառավարությունում հույս են հայտնել, որ օրինագիծը կընդունվի մինչև հունիսի 14-ը: Ավելի վաղ…

Read More

Ֆրանսիայում տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա․ կան տուժածներ

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Անսի կոմունայում՝ Եվրոպայի պարտեզներ զբոսայգում, տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա։ Հարձակվողը ձերբակալվել է։ France-Press գործակալության տվյալով՝ ձերբակալվածը 1991 թվականին ծնված սիրիացի փախստական է։ Ձերբակալության ընթացքում ոստիկանները ստիպված են եղել հրազեն կիրառել, հանցագործը վիրավորվել է։ Գործակալությունից հայտնել են, որ տուժել է յոթ մարդ, որոնից վեցը մանկահասակ երեխաներ են։ Նշվում է,…

Read More

Զելենսկին հետևել է Խերսոնի հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Խերսոնի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի և դրա հետևանքների վերացման թեմայով։ Քննարկվել են բնակիչներին անվտանգ վայրեր տարհանելու, հեղեղված տարածքների կենսաապահովման կազմակերպման, տարածաշրջանի էկոհամակարգի բարելավման հետ կապված հարցեր: Զելենսկին նաև հետևել է հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը, այցելել աղետից տուժածներին:

Read More

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է

Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է, ինչը բարդացնում է Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից մարդկանց տարհանումը՝ հայտարարել է շրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։ Նրա խոսքով՝ այժմ փրկարար ուժերը ստիպված են բնակիչներին օգնության հասնել նավակներով, քանի որ ճանապարհներն ամբողջությամբ անցել են ջրի տակ: Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնի…

Read More
Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի
		08.06.2023 . Միջազգային

Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի 08.06.2023 . Միջազգային

Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ զարգացումներին BILD գերմանական պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Վոլոդիմիր Զելենսկին: Ամբարտակի ոչնչացման համար Ուկրաինայի նախագահը մեղադրել է ռուսական կողմին: «Մեկ տարի առաջ մենք զգուշացրել էինք, որ նրանք ամբարտակն ականապատելու են: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ուղղությամբ հակահարձակում կսկսենք, և ցանկանում են խանգարել ուկրաինական կողմին՝ ազատագրել սեփական տարածքները»,- հավելել է նա: Լրագրողի հարցին՝…

Read More

Սերբիան կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը․ Վուչիչ

Սերբիան կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դենիել Հոքանսոնի հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով Կոսովոյի և Մետոխիայի վերջին իրադարձություններին՝ Վուչիչը ամերիկացի պաշտոնյային մանրամասն տեղեկացրել է բռնության սրման պատճառների մասին, շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին մասնակցության և լարվածության թուլացման հստակ ազդանշանների…

Read More

Էրդողանն ու Միշելը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ հստակ և դրական օրակարգով շփումները պետք է ակտիվացնել բոլոր մակարդակներում։  Թուրքիայի նախագահը շեշտել է մաքսային միության թարմացման, վիզայի ազատականացման ապահովման, միգրացիայի կառավարման և ահաբեկչության…

Read More

ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ակտիվիստ Բախտիար Հաջիևին

ԱՄՆ-ը կոչ է անում շուտափույթ ազատ արձակել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ակտիվիստ Բախտիար Հաջիևին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Տեղյակ ենք Հաջիևի նկատմամբ շարունակվող հետաքննության մասին հաղորդագրություններից և շարունակում ենք ուշադիր հետևել այդ գործին։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել նրան: Մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ մարդու…

Read More

Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին

Հունիսի 19-23-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման վերաբերյալ: ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ համատեղ հրատապ քննարկում կլինի Ուկրաինայում պատերազմի քաղաքական հետևանքների և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ։

Read More
Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողին
		08.06.2023 . Տարածաշրջան

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողին 08.06.2023 . Տարածաշրջան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունիսի 7-ին տեսակցել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից առևանգված զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Ըստ մեր ընթացակարգերի՝ տեսակցությունները տեղի են ունեցել անհատական զրույցների ձևաչափով: Այլ մանրամասներ մենք հանրային հարթակում չենք կարողանում հաղորդել, որովհետև դրանք կոնֆիդենցիալ բնույթ են…

Read More

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի․ Լուկաշենկո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։ «Հակամարտությունը լուծելու համար համբերություն և շարունակական փորձեր են պետք»,- հավելել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է վերջ տալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններին,…

Read More

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները, F-16-երի գնման և արդիականացման, ինչպես նաև Ուկրաինայի հացահատիկային համաձայնագրի հարցերը։

Read More

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին՝ ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։   Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն…

Read More

Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Վաշինգտոնում սպասվող բանակցություններին: Նա նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ԱՄՆ-ում սպասում են այդ հանդիպմանը։ «Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը ամուր…

Read More