Նիդերլանդական «Ժողովրդավարության ֆորում» կուսակցությունը հետաքրքրվել է Զելենսկու կարողության ծագմամբ 25.04.2022 . Միջազգային

Նիդերլանդական «Ժողովրդավարության ֆորում» կուսակցությունը հետաքրքրվել է Զելենսկու կարողության ծագմամբ
		25.04.2022 . Միջազգային


«Ժողովրդավարության ֆորում» կուսակցությունը մարտի վերջին հայտարարեց, որ չի լսելու Նիդերլանդների խորհրդարանում Վոլոդիմիր Զելենսկու առցանց ելույթը, քանի որ աննպատակահարմար է համարում նրան «կիսասուրբ» դարձնելը և հակամարտությունում՝ էմոցիաների վրա հիմնված նրա կողմը բռնելը։ Կուսակցությունը հիշեցրել է, որ Զելենսկին հայտնվում է շատ կասկածելի ֆինանսական գործերում, օրինակ՝ Պանամական փաստաթղթերում։ «Ժողովրդավարության ֆորումը» հետաքրքրված է նաև Զելենսկու 850 միլիոն դոլար կարողության ծագմամբ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: 

Բացի դրանից՝ ուկրաինական բանակը հաճախ նկարվում է նացիստական ​​խորհրդանիշներով. հոլանդացի պատգամավորները «սարսափել են սոցիալական ցանցերում տեղադրված կադրերից, որտեղ ցուցադրվել են ուկրաինացի զինվորականների կողմից անօգնական թվացող ռուս ռազմագերիների նկատմամբ բռնությունները»: