Վաշինգտոնում տեղի են ունեցել ԱՄՆ և Ճապոնիայի արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները՝ «2+2» ձևաչափով:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Տոկիոյի հետ Ռուսաստանի դեմ նոր միջոցների սահմանմանը՝ նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Կորեայի Հանրապետության և Ավստրալիայի հետ անվտանգության շուրջ քառակողմ երկխոսության շրջանակներում փոխգործակցությունը և համագործակցության կարևորությունը:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան հայտնել է, որ կողմերը կառուցողական երկխոսություն են անցկացրել տնտեսական հարցերի լայն շրջանակի շուրջ և վստահություն է հայտնել, որ այդ բանակցությունները հիմք կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացման համար:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր սերնդի միկրոչիպերի մշակման գիտահետազոտական կենտրոն բացելու վերաբերյալ: