Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը 16.08.2022 . Արցախ

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
		16.08.2022 . Արցախ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Քննարկելու հարցեր կան, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը, և, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, որը կատարում է Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 10-րդ խորհրդաժողովի շրջանակներում:

Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում գլխավոր կայունացնող գործոնը շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումն է: