Պորտուգալիայի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ռուսաստանցիների համար Եվրամիություն մուտքի արգելքին 20.08.2022 . Միջազգային

Պորտուգալիայի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ռուսաստանցիների համար Եվրամիություն մուտքի արգելքին
		20.08.2022 . Միջազգային


Պորտուգալիան դեմ է Եվրամիության երկրներ մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք սահմանելուն։ Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Eco թերթին։

«Պորտուգալիան կարծում է, որ պատժամիջոցների գլխավոր թիրախը պետք է լինի ռուսական «ռազմական մեքենան», այլ ոչ թե Ռուսաստանի ժողովուրդը»,- ասել է պաշտոնյան:

Բացի դրանից՝ Պորտուգալիան մտադիր է մասնակցել օգոստոսի 30-31-ը Պրահայում նախատեսված ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ժամանակ պետք է քննարկվեն Ռուսաստանի դեմ վիզային սահմանափակումները: