Երկու օր առաջ ուշ գիշերով Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող համշենահայ Նուրջան Վաիչին։ Նուրջան Վաիչը ընդդիմադիր հայացքներով բլոգեր կին էր, ով մշտապես Թուրքիայի իշխանություններին քննադատող գրառումներ էր կատարում իր էջում։
Նուրջան Վաիչը հաճախակի գրառումներ էր կատարում դատապարտելով Թուրքիայի ներսում աճող ֆաշիզմի դրսեւորումները, որոնք վերջին շրջանում հալածանքի կոչեր էին հնչեցնում համշենում ապրող ժողովրդի նկատմամբ։
Նուրջան Վաիչի ընկերները համոզված են, որ կես գիշերին տեղի ունեցած ձերբակալությունը տեղի է ունեցել կազմակերպված դավադրության հետեւանքով։