Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելուն 23.10.2022 Sona Tonakanian ԱՄՆ, Վրաստան

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելուն
		23.10.2022 Sona Tonakanian ԱՄՆ, Վրաստան


Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է ամերիկացիներլի 67% -ը, ովքեր մասնակցել են Չիկագոյի խորհրդի՝ Չիկագոյի գլոբալ հարցերի խորհրդի հարցմանը։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցել է հարցվածների 73%-ը։

Հարցման համաձայն՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կրկին կենտրոնացրել է ամերիկյան ուշադրությունը եվրոպական անվտանգության վրա։

«Չիկագոյի խորհրդի կողմից 50 տարի անցկացված հարցումների համաձայն՝ ամերիկյան աջակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրոպայում ամերիկյան ռազմակայաններին այժմ ամենաբարձր մակարդակի վրա է»,- ասվում է հետազոտության մեջ։

Չիկագոյի խորհրդի հարցումն անցկացվել է հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը 3106 մասնակիցների մասնակցությամբ։ Ճշգրտություն +/- 1,8%: