Հույս ունենք, որ տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածությունը չի նվազի. ՀՀ վարչապետ

Հույս ունենք, որ տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածությունը չի նվազի. ՀՀ վարչապետ


ԱՄՆ Կոնգրեսում ընտրություններ են, 2024 թվականին՝ նախագահի ընտրություններ, ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը հայտնի չէ. այս աշխարհաքաղաքական զարգացումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Այդ մասին չի խոսվում, բայց, օրինակ՝ այն քաղաքական  դասավորությունը, որ 2020 թ. դրությամբ կար ԱՄՆ-ում, իհարկե շատ կոնկրետ ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանի իրավիճակի վրա, քանի որ նախագահ Թրամփի ադմինիստրացիան կարծես թե արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ հենվում էր ԱՄՆ, ինչպես անվանում են՝ «իզոլյացիոնիստական» ավանդույթի վրա, երբ կարծում էր, որ ԱՄՆ-ն իր ներքին հարցերով ավելի շատ պետք է զբաղվի, քան արտաքին հարցերով: Մի ավանդույթ, որը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին գերակայող է եղել ամերիկյան ավանդույթում:

Իհարկե, այդ ազդեցությունները կան, շատ կոնկրետ են, բայց մենք ուրախ ենք, որ ԱՄՆ-ն ներգրավված է նաև տարածաշրջանում, հույս ունենք, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, կամ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ ԱՄՆ ներգրավվածությունը չի նվազի»: