Ստեփանակերտում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 20.01.2023 . Արցախ

Ստեփանակերտում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ
		20.01.2023 . Արցախ


«Արցախէներգո» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։
 
«Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։
Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- ասված է հաղորդագրության մեջ: