Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական. ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական. ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին



Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմային ու ևս մեկ անգամ շեշտեց, որ այն պետք է անհապաղ բացվի:
«Մենք պետք է թույլ չտանք, որ դա դառնա սովորական երևույթ: Աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Աշխարհում կա կոնսեսուս՝ մինուս 1-2, որ, այո՛, Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանը և Ռուսաստանը: Շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Սիմոնյանը:
Նա վստահեցրեց, որ դիվանագիտական «ճակատամարտը» Հայաստանը բավականին լավ է մղում: