Ապրիլի 23-ին՝ երեկոյան մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:
Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետությունների եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:
Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից պատանիները ու երիտասարդները հոգեւորականնեի աղոթքից ու խոսքից հետո հանդես եկան Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: