Ախալցխացի Սեդրակ Կարապետյանը փայլուն հաղթանակ տանելով իր մրցակցի նկատմամբ դարձավ աշխարհի չեմպիոն

Ախալցխացի Սեդրակ Կարապետյանը փայլուն հաղթանակ տանելով իր մրցակցի նկատմամբ դարձավ աշխարհի չեմպիոն

Սույն թվականի Մայիսի 14-ին Տոկիո քաղաքում տեղի ունեցավ Կուդո սպորտաձևի աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էր նաև Վրաստանի Կուդոյի հավաքականը, որի կազմում է Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի բնակիչ, հայազգի` Սեդրակ Կարապետյանը։ Սեդրակը փայլուն հաղթանակ տանելով իր հակառակորդների նկատմամբ դարձավ Աշխարհի Չեմպիոն, ոսկե մեդալակիր։
Վրաստանը նախկինում երբեք այս սպորտաձևում աշխարհի չեմպիոն չի ունեցել։
Սույն թվականի Մայիսի 17-ին հավաքականը վերադարձավ Վրաստան այդ թվում նաև Սեդրակ Կարապետյանը։
Ախալցխայի գևոր դասը և գյուիղի բնակչությունը մեծ շուքով դիմավորեցին Սեդրակին և շնորհավորեցին հաղթականի առթիվ։
Ախալցխայի հոգևոր դասը իր օրհնությունը տվեց ծնողներ` Ռուբեն և Աիդա Կարապետյաններին նման շնորհալի զավակ դաստիարակելու համար և Սեդրակի մարզիչ Գելա Կախիշվիլիին այսպիսի մարզիկ պատրաստելու համար։