Զելենսկին այցելել է ռազմական գործողությունների գոտի

Զելենսկին այցելել է ռազմական գործողությունների գոտի



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արտասահմանյան աշխատանքային այցերից հետո վերադարձել է երկիր և այցելել ռազմական գործողությունների գոտի, մասնավորապես՝ Ուգլեդար և Մարյինկա, որտեղ այժմ թեժ մարտեր են: Կողմերը պարբերաբար հայտարարում են այս տարածքների ուղղությամբ առաջխաղացման մասին:
Զելենսկին շնորհավորել է զինծառայողներին երկրի ռազմածովային ուժերի Ծովային հետևակի օրվա կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահը նրանց պետական պարգևներ է հանձնել: Նա ընդգծել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրում՝ մեծացնելու ծովային հետևակի ներուժը: Ապագայում կձևավորվեն ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ հագեցած նոր բրիգադներ։
Նախագահին նաև ներկայացրել են ռազմաճակատում զարգացումների մասին:

Վերջին մեկ ամսում Զելենսկին եղել է Հռոմում և Վատիկանում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, այնուհետև այցելել Սաուդյան Արաբիա և Հիրոշիմա: Բոլոր հանդիպումների հիմնական թեման Ուկրաինային ռազմական աջակցությունն էր: